«Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում

«Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում

«Վրաստանի ուղղափառ եկե­ղեցում եպիսկոպոսներից մեկը, ում հեռացրել են Սինոդի կազմից, վրաց պատրիարքին մեղադրել է նույնասեռական լինելու մեջ: 2 օր է՝ վրացական մեդիան այս հարցը քննարկում է նույն ռեժիմով և նույն կրքով, ինչ Ստամբուլյանը կամ «Մել» ֆիլմը՝ Հայաստանում:

Ինչպես հիշում ենք, Վրաստանում և Հայաստանում պրոցեսների նմանություններն ակնհայտ դարձան 2018-ի հեղափոխությունից: Առաջին և ամենաակնհայտ նմանությունը՝ դատական վիճելի ռեֆորմների իրա­կանացնում:

Ի դեպ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանում հրապա­րակվող հայալեզու «Ալիք մեդիա»-ի լրագրող Նորայր Գասպարյանը՝ հարևան երկրի ազգայնական ուժերը Սահակաշվիլու իշխանությանը տարիներ շարունակ մեղադրում էին Սորոսի փողերով երկիրը քանդելու ու «ազգային» ամեն ինչը ոչնչացնելու մեջ:

Սկսենք քրեական ենթամշա­կույթի դեմ պայքարից, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սահակաշվիլու նախկին խորհրդական, հայազգի Վան Բայբուրդը, Վրաստանում դեռ շարունակում է գործել քրեական հե­ղինակություններին կամ «օրենքով գողերին» վրացական սահմանից հետ ուղարկելու կամ փակելու մասին օրենքը, կամ՝ անփորձ ու ոչ համա­կարգի մարդկանց ներքին գործերի ու հատուկ ծառայությունների ղե­կավար նշանակելը:

2004-2012 թթ. Վրաստանի ներքին գործերի նախա­րար, իսկ 2012-ի հունիսից վարչա­պետ նշանակվեց Վանո Մերաբիշվիլին, ով վարդերի հեղափոխության պաշտպաններից էր դեռ նախագահ Շևարդնաձեի իշխանության օրոք:

Կոռուպցիայի դեմ պայքար: Ինչպես վկայեց Բայբուրդը՝ Սահակաշվիլու օրոք ևս տարբեր նախկիններ, որոնք ճաղերի հե­տևում էին հայտնվել օրենքները խախտելու համար, հայտարարում էին քաղաքական ռեպրեսիաների ու քաղբանտարկյալների առկա­յության մասին:

Վան Բայբուրդից հարցրինք՝ նման չեն Սահակաշվիլին ու Փաշինյանն իրենց պահվածքով: Բայբուրդի կարծիքով՝ ոչ: «Սահակաշվիլին շատ հախուռն էր, Նիկոլ Փաշինյանն այդպիսին չէ, Նիկոլի մոտ մի քիչ հանգիստ է, այդքան շատ ուժեղ ալեկոծում չկա: Իսկ Սահակաշվիլին մի քիչ ավելի ռադիկալ էր: Նրա խոսքերում կա շատ ավելի ողջամտություն, և նրա խոսքերը հասկանալի են ժողովրդին»: Իսկ «պատերին ծեփելը», «ասֆալտին փռելն» արդյոք ալեկոծված վիճակ չէ՞: Վրաստանի նախագահի նախ­կին խորհրդականը մասամբ համաձայնեց. «Մի բան պատմեմ, մի անգամ ինձ ընդդիմադիր թերթի լրագրողնե­րը հարցրին՝ ունի թերություններ Սահակաշվիլին, գոնե մեկը նշեք: Ես ասացի՝ մեկը չէ, երեքը կասեմ: Չի ծխում, որ ծխեր, երկու ղուլա տար, այն ծայրահեղությունները, որ չպետք է ասեր Միշան, չէր ասի: Նիկոլն էլ ինչ- որ ասեց՝ պատին կտա, ասֆալտին կծեփի և այլն, եթե մի երկու նաֆար տար, իհարկե, չէր ասի»:

Նրան հարցրինք՝ իսկ Միշան ուտել սիրո՞ւմ էր: Բայբուրդի վկա­յությամբ՝ շատ:

Նա նաև հիշեց, որ Սահակաշվիլին սիրում էր հրապարակավ անարգանքի սյունին գամել իր նշա­նակած նախարարներին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում