AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Փնտրվում է իրական ընդդիմություն

 

«Այ­սօր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի պա­հանջ է դար­ձել ընդ­դի­մա­դիր լուրջ բևե­ռի ստեղ­ծու­մը։ Քա­նի դեռ իշ­խա­նու­թյա­նը հա­կընդ­դեմ ուժ չի ձևա­վոր­վել, ո­րը հա­կակ­շիռ կդառ­նա, կա­րող ենք մո­ռա­նալ երկ­րի զար­գաց­ման մա­սին։ Այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նը սխալ­նե­րը սխալ­նե­րի հետևից է ա­նում։ Ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում չկա նաև այն պատ­ճա­ռով, որ Փա­շի­նյա­նը թի­կուն­քում չու­նի ընդ­դի­մա­դիր հզոր ուժ, ո­րը նրան միշտ զգոն է պա­հե­լու։ Նա, այս­պես ա­սած, «ար­խա­յին» է, քա­նի որ գի­տի, որ հա­սա­րա­կու­թյունն ի­րեն այ­լընտ­րանք չի տես­նում, չկա որևէ ուժ, ո­րով կցան­կա­նան ի­րեն փո­խա­րի­նել։ Ա­վե­լին, ե­թե նրա ընդ­դի­մա­խոս­ներն էլ նախ­կին իշ­խա­նու­թյուն­ներն են ու նրանց հետ կա­պակց­ված ան­ձինք, Նի­կոլ Փա­շի­նյա­նը էլ ա­վե­լի հան­գիստ կա­րող է լի­նել, քա­նի որ ժո­ղո­վուր­դը նախ­կին նա­խա­գահ­նե­րի դեմ­քով քա­ղա­քա­կան ու­ժե­րին դեռ չի ըն­դու­նում։ Այ­սինքն, Փա­շի­նյա­նը շա­հե­կան վի­ճա­կում է, ե­թե նրան ընդ­դի­մու­թյուն են Սերժ Սարգ­սյա­նը և Ռո­բերտ Քո­չա­րյա­նը կամ նրանց հետ նույ­նաց­վող ան­ձինք։ Ան­կախ վեր­ջի­նե­րիս ին­տե­լեկ­տուալ մա­կար­դա­կից, պատ­րաստ­վա­ծու­թյու­նից ու զար­գա­ցա­ծու­թյու­նից այս պա­հին նման ընդ­դի­մու­թյու­նը հա­սա­րա­կու­թյա­նը մեր­ժե­լի է։

Այս ի­րա­վի­ճա­կում կամ պետք է թարմ ու­ժեր ստեղծ­վեն ու աս­պա­րեզ գան՝ զերծ նախ­կին­նե­րի «պի­տա­կից», կամ Փա­շի­նյա­նի հան­դեպ վս­տա­հու­թյու­նը հաս­նի զրո­յա­կան մա­կար­դա­կի, երբ ցան­կա­ցած ուժ՝ նախ­կին կամ ներ­կա, հեշ­տու­թյամբ կտա­պա­լի նրան։ Ան­շուշտ, բա­վա­կան հա­րա­բե­րա­կան է «թարմ ուժ» ա­սա­ծը, քա­նի որ Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, բո­լո­րը բո­լո­րի հետ կա­պեր ու­նեն և ինչ-որ ժա­մա­նակ հա­մա­գոր­ծակ­ցել են։ Այս ի­րա­վի­ճա­կում պե­ղել ու գտ­նել «մաք­րա­մա­քուր» քա­ղա­քա­կան դեմ­քեր, ո­րոնք ոչ մի ա­ռու­մով խո­ցե­լի չեն, գրե­թե անհ­նար է։ Առն­վազն պետք է ու­նե­նալ այ­սօր­վա իշ­խա­նու­թյան կադ­րե­րից, ո­րոնք ոչ ճա­նա­պարհ են ան­ցել, ոչ կա­ռա­վա­րել գի­տեն, ոչ հաս­կա­նում են, թե ինչ կար­գա­վի­ճակ են զբա­ղեց­նում, ոչ էլ երկ­րին ու պե­տու­թյանն են պի­տա­նի։ Այ­սինքն, նրանց քա­ղա­քա­կան գոր­ծիչ հա­մա­րե­լը մեծ սխալ կլի­նի։ Բա­վա­կան բարդ գործ է հա­յաս­տա­նյան այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյու­նում գտ­նել իս­կա­կան քա­ղա­քա­կան դեմ­քե­րի, ո­րոնց շուրջ կա­րե­լի է ձևա­վո­րել հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը վա­յե­լող ընդ­դի­մա­դիր բևեռ։

Ինչ վե­րա­բե­րում է Փա­շի­նյա­նի վար­կանի­շի անկ­մա­նը և նրա տա­պալ­մա­նը, սա ան­խու­սա­փե­լի է։ Մենք, ցա­վոք, է­լի կանգ­նե­լու ենք վա­տի ու վատ­թա­րա­գույ­նի ընտ­րու­թյան առջև։ Ինչ­պես տա­րիու­կես ա­ռաջ, մարդ­կանց կր­կին չի հե­տաք­րք­րի, թե ով­քեր են հար­թա­կում կանգ­նած­նե­րը, կարևո­րը գոր­ծող իշ­խա­նու­թյու­նից ա­զատ­վելն է։ Ու հա­սա­րա­կու­թյու­նը նո­րից նույն շր­ջապ­տույ­տի մեջ է հայ­տն­վե­լու։ Նա­խորդ վա­տին մեր­ժե­լով, ա­վե­լի վա­տին է բե­րե­լու»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan