AM | RU
USD
EUR
RUB

«Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 168.am: 168.am-ը զրուցել է հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, հավանաբար ծանոթ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Վատիկանի պադվալներում» թաքնվողների մասին ելույթին: Ըստ Ձեզ, ո՞ւմ նկատի ուներ վարչապետը:

-Վաղուց դադարել եմ լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ ելույթներին, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանք մերկապարանոց, անհիմն, երբեմն նույնիսկ զրպատության հասնող խոսքեր են: Բացի այդ, ծեփել-փռել բառապաշարով քաղաքական շոուները արդեն վաղուց կորցրել են թե՛ ազդեցիկությունը, թե՛ ակտուալությունը, իսկ թե ում է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը, այդ հարցը կարող եք ուղղել նրա խոսնակին:

-Վարչապետի խոսնակը «Հայկական ժամանակի» հետ զրույցում արդեն իսկ արձագանքել է՝ նշելով, որ «եթե Փաշինյանն անուններ չտվեց, բայց Միքայել Մինասյանն արձագանքեց, կարո՞ղ է տեսած լինեք փողոցներում»։

-Եթե նկատել եք, Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանի անունն առհասարակ չի տվել: Խոսնակն ու ընտանեկան թերթը ինչի՞ց ենթադրեցին, որ հենց Նիկոլ Փաշինյանն է փրկիչը: Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ, բայց պլանը ձախողվեց կամ գուցե այդ ասոցիացիաների պատճառն այն է, որ Վլադիմիր Կարապետյանի համար Փաշինյանն իսկապես փրկիչ է, քանի որ փրկեց նրանց լուսանցքում գտնվող ընդդիմադիրի ծանր բեռից: Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, նա Հայաստանի քաղաքացի է, որի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակող որևէ արգելք չկա և նրան կարելի է տեսնել բոլոր այն փողոցներում, որտեղ նա կամենում է լինել:

-Բայց, այնուամենայնիվ, Վատիկանի նկուղների մասին Միքայել Մինասյանի հետգրությունն ընկալվեց որպես պատասխան Նիկոլ Փաշինյանին:

-Միքայել Մինասյանը Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանն է և առանձնակի հարգանք ունի Վատիկանի նկատմամբ, հետևաբար, իմ խորին համոզմամբ, դեսպանի այդ դիտարկումը կրթելու, այդ թեմայով հետագա անհեթեթ հայտարարությունից զերծ պահելու միտում է ունեցել, քանի որ իր չկշռադատված հայտարարությամբ Փաշինյանը վիրավորանք է հասցրել կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոնին:

– Ի՞նչ արձագանքներ կան Միքայել Մինասյանի գրառմանը:

-Վլադիմիր Կարապետյանին կից մամուլն ու ֆեյքերի ֆաբրիկաները երեկվանից կոկորդ են պատռում ընդամենը մեկ թեզով` Միքայել Մինասյանը խոսելու իրավունք չունի և անընդհանտ կրկնում են «մերժվածներ» տերմինը: Ես իրենց խորհուրդ եմ տալիս. շատ ճիշտ ճանապարհի վրա եք: Ավելի շատ խոսեք «մերժվածներ» տերմինաբանությամբ ու տրամաբանությամբ, որովհետև դա վաղուց ակտուալ չէ և դա վաղուց արդեն ծիծաղ է առաջացնում Հայաստանի փողոցներում: Բարձրաշխարհիկ շրջագայություններից ու խնջույքներից որ մի պահ կտրվեք ու բարեհաճեք Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի փողոցներում առանց հարյուրավոր թիկնապահների շրջագայեք, կարող է և լսեք, թե ժողովուրդն ինչ է մտածում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները թմբկահարելով ապրողների մասին:

 

Լրահոս
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու... Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռ. Քոչարյան Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժողովուրդ»․ Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ «Հրապարակ». Փաշինյանի այն լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է. Քոչարյան «Ժողովուրդ». ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման հետքերով «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի «Փաստ». Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը «Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ «Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին «Փաստ». Հանուն շահի հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan