Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Ermenihaber: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին, գրում է ermenihaber-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահը մասնակցելու է Թուրքիայում Տրանսանատոլիական գազատարի` «TANAP»-ի շինարարության ավարտին նվիրված պաշտոնական արարողությանը:
«TANAP»-ը մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է: Նոյեմբերի 30-ին ծրագրում ենք պաշտոնական արարողություն կազմակերպել: Նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի մասնակցությունը»,- ասել է Ֆաթիհ Դյոնմեզը:
Նշվում է, որ գազատարի տարողունակությունը առնվազն լինելու է 16 մլրդ մ3, որից 10 մլրդ ուղղվելու է Եվրոպա, իսկ 6 մլրդ` Թուրքիայի արևմտյան շրջաններ:
Հետագայում սպասվում է, որ այդ գազատարի տարողուանկությունը կլինի 24մ3, իսկ ավելի ուշ կհասնի 31մ3-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում