AM | RU
USD
EUR
RUB

Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք...

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Արցախի անկախության օրը` սեպտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանը գրում էր. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»: Դրան հետևեց հակամարտության պատմությանը և բանակցային գործընթացին քաջածանոթ բազում մասնագետների արձագանքը, որ նման ձևակերպումն անթույլատրելի է, քանի որ այն սխալ է ոչ միայն պատմական անցքերի տեսակետից, այլ, որ ավելի կարևոր է` էապես խաթարում է հայկական դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

Ի՞նչն է զավեշտալի: Փաշինյանի իմքայլական շրջապատը ջանք ու եռանդ չէր խնայում այդ օրերին` մամուլում, սոցցանցերում ու հեռուստաէկրաններից ապացուցելու, որ Փաշինյանը չի սխալվել եւ, որ ամեն ինչ ճիշտ է արել` նման հայտարարություն անելով:

Հիմա, երեկ Փաշինյանը, հավանաբար քնից կիսաարթնացած ԱԳՆ-ի թելադրանքով, ինքն իրեն ուշացած ուղղեց` ասելով, որ Արցախն ու Ադրբեջանը իրենց անկախությունը հռչակել են զուգահեռ, ԽՍՀՄ կազմից դուրս գալով` ժամանակին գործող ԽՍՀՄ սահմանադրության ու օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Հիմա տեսնես ի՞նչ վիճակում են Փաշինյանի իմքայլականները, որոնք այդ օրերին բերանները փրփուր առած պաշտպանում էին սեպտեմբերի 2-ի կատարյալ հիմարությունը:

Տղաներ ու աղջիկներ, գոնե զգու՞մ եք Նիկոլն ինչ առանձնակի ջանասիրությամբ է ոտքերը սրբում ձեր վրա: Ու սա դեռ սկիզբն է: Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են...
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan