AM | RU
USD
EUR
RUB

Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Yerkir.am: Մենք հայի գենը կրող անձնավորություն ենք և դեմ ենք այն կարգավիճակին, որում պետք է հայտնվենք ապագայում. այսօր՝ նոյեմբերի 20-ին, Yerkir.am-ի հետ զրույցում ասացին Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները, որոնք ևս միացել են ուսանողական դասադուլին՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Նրանց խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվող այս նախագիծը, որով մեր արժեքները դարեր շարունակ պահպանող հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը պարտադիր ուսուցանվող առարկաներից դառնում են ոչ պարտադիր, վնաս է հասցնելու մեր պետականությանը:

«Մենք պատերազմող երկիր ենք, և այս քայլը պետության հիմքերը թուլացնող քայլ է»,- նշեցին ցուցարար ուսանողները:

«Եթե հայացք նետենք մեր պատմությանը՝ հետ գնալով մի քանի դար, կտեսնենք, թե ովքեր էին դեմ մեր հայոց լեզվին, հակահայ քաղաքականություն իրականացնողներն ովքեր էին: Եվ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հակահայ քաղաքականություն իրականացնողները հասել են իրենց նպատակին, նրանք մեր թշնամիներն են եղել: Իսկ այսօր մեր թշնամին, ցավոք, մեր հայ ազգի նախարարն է, թեպետ վստահ եմ, որ այս որոշումը միայնակ չի կայացվել, սա կառավարության ներսում եփված որոշում է»,- ասաց Հյուսիսային համալսարանի ուսանողներից մեկը:

Ուսանողները պնդում են, որ ոչ թե իրենք են դեմ ներկայիս իշխանությանը, այլ ներկայիս իշխանությունն է դեմ մեր իրականությանը՝ իր քայլերով խարխլում է մեր ազգը:

«Եթե նրանք մեղադրում են մեր դպրոցներին, սկզբից պետք է մեխանիզմներ մշակեն և, մեր դպրոցական ծրագրերը վերակառուցելով, մատուցեն նորմալ կրթություն, հետո անցում կատարեն համալսարաններին: Եթե հիմա մենք համալսարաններում փորձ ենք անում փոփոխել պարտադիր առարկայացանկերը և չենք փոփոխում դպրոցական ծրագիրը, սա արդեն ոչնչացնում է մեր ազգային արժեքները: Վստահ ենք, որ ուսանողությունը դա թույլ չի տա»,- ասացին նրանք:

Ի դեպ, ցուցարարներին շարունակում է հավատարիմ մնալ Չալոն, որն, ինչպես գիտենք, գույնը փոխել է և միացել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին:

 

Լրահոս
ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan