AM | RU
USD
EUR
RUB

Ապազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Եկեղեցու պատմության պարտադիր լինելու դեպքում ապագա քաղաքաքապետներդ Վեհափառին պարոն կաթողիկոսով չեն դիմի։

Հայոց լեզու և գրականություն առարկաների դասավանդումը բուհերում պարտադիր լինելու դեպքում ապագա նախարարները Թումանյանից գոնե մի քառյակ անգիր կարտասանեն, այլ ոչ թե մի կերպ կկարդան։

Եվ,վերջապես, «Հայոց պատմություն» առարկայի բուհերում պարտադիր դասավանդման պարագայում, ապագա վարչապետները չեն հայտարարի, թե 1991թ-ի սեպտեմբերի 2-ին Արցախը անկախացել է Սովետական Ադրբեջանից։

Սակայն Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր ապազգային և մանիպուլացման քաղաքականությունը։

Տեսեք.

Իշխանության պատասխանատուները ի ցույց դնելով իրենց իզմեր չունեցող քաղաքական էությունը, հայտարարում են, թե գնացեք համոզեք բուհի գիտական խորհուրդներին, որպեսզի յուրաքանչյուր բուհ հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր դարձնի։

Սա պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու հերթական փորձն է։

Եթե նման անհեթեթ ու բութ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն զորակոչի ժամանակ կարելի է հայտարարել, թե գնացեք համոզեք, որ պարտադիր զորակոչվեք բանակ, պետությունը կապ չունի, կամ հարկերի և տուրքերի հավաքագրումն էլ գնացեք համոզեք տնտեսավարողներին մուծեն ու որևէ օրենսդրական պարտադիր նորմ չկա։

Սա բացահայտ ապազգային ու հակապետական մոտեցում է։

Հ.Գ. Իսկ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հիմնավորումը, թե Արցախյան հերոսամարտից առաջ Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չեն եղել, բայց դա չի ազդել հայրենասեր սերունդ դաստիարակելու վրա, կներեք, հիմարություն է։

Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, քանի որ մինչև Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի գյուտը հայ ժողովուրդը տվել է փառավոր ճակատամարտեր, օրինակ՝ Տիգրան Մեծի գլխավորությամբ՝ Արածանիի ափին ջախջախելով պարթևներին կամ Մամիկոնյան իշխանի գլխավորությամբ՝ Ձիրավի դաշտում, ուրեմն գրերի գյուտն էլ պարտադիր չէր։

Հ.Հ.Գ.Կատարյալ քաղաքական անմեղսունակություն։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Լրահոս
ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan