ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Սիրիայի հարցով իր պարտավորությունները չկատարելու մասին Թուրքիայի հայտարարությանը

ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Սիրիայի հարցով իր պարտավորությունները չկատարելու մասին Թուրքիայի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ պաշտպանության նախարարությունում շփոթմուքն է առաջացրել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի՝ «Ռուսաստանի կողմից իր խոստումները չկատարելու» մասին հայտարարությունը, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում ռազմարշավ վերսկսելու սպառնալիքները:

Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը: Գերատեսչությունից նշել են, որ Ռուսաստանն ամբողջական ծավալով կատարել է և շարունակում է կատարել հոկտեմբերի 22-ին Սոչիում ընդունված «ՌԴ-ի և Թուրքիայի միջև փոխըմբռնման մասին հուշագրի» դրույթները:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ շարունակվում է ռուս-թուրքական համատեղ հերթապահությունը Սիրիայի հետ սահմանամերձ տարածքում:

Չավուշօղլուն նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը լիակատար չեն իրագործել Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում