Միշտ այդպես է լինում, երբ երկրի ղեկավարը սեռափոխվածներին է իր անձնական պահպանության տակ վերցնում…

Միշտ այդպես է լինում, երբ երկրի ղեկավարը սեռափոխվածներին է իր անձնական պահպանության տակ վերցնում…

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Իտալիա-Հայաստան խաղի արդյունքը, տեսնում եմ, շատերին է ոգևորել և՛ լավ, և՛ վատ իմաստով։ Ահագին մարդիկ սրամտում են, ոմանք տխրել են, որոշներն էլ անգամ ուրախացել։ Նորմալ է։ Քննարկման թեմա էր պետք՝ եղավ։ Երկու ժամից բոլորը մոռանալու են այդ խաղի մասին։ Բայց քանի դեռ խոսվում է, մի բան էլ ես ասեմ։

Ուրեմն, մենք պարտվել ենք ազգային պետություն կառուցելու պայքարում, պարտվել ենք որակյալ կրթություն ունենալու պայքարում, պարտվել ենք մեր հավատքն անաղարտ պահելու պայքարում… և էլի շատ կռիվներ ենք տանուլ տվել։ Հիմա ուզում եք, որ ֆուտբոլի հավաքականի հաղթի՞ Իտալիային։ Լու՞րջ եք ասում։ Կամ թե բոլոր այս պարտությունները թողած պիտի ֆուտբոլի դարդը լացե՞նք։

Մի հատ աջ ու ձախ նայեք, ժողովուրդ։ Պետություն ենք կորցնում ու երեկվա խաղի հաշիվն էլ դրա ապացույցներից մեկն է։ Միշտ այդպես է լինում, երբ երկրի ղեկավարը սեռափոխվածներին է իր անձնական պահպանության տակ վերցնում։ Կամ էլ երբ մտավորականները ինչ-որ մեկի առջև վիզ են ծռում։ Սրա մասին մտածեք, սիրելիներս։ Այստեղ են ձևավորվում բոլոր հաղթանակներն ու պարտությունները։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում