AM | RU
USD
EUR
RUB

Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի՞ է չէ մի քիչ ավելի գրագետ լինել...

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի՞ է չէ մի քիչ ավելի գրագետ լինել: Ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ եք, կարելի՞ է չէ Հայաստանի ոչ վաղ անցյալի քաղաքական պատմությունը մի քիչ ավելի լավ ուսումնասիրել: Ձեր ողջ գիտակցական կյանքում հրապուրված եք եղել ՀՀՇ իշխանությամբ, սրբացրել ու սրբադասել եք այդ տարիների մարդկանց և իրադարձությունները: Ձեզ չեն ասե՞լ, որ 1994-ին ծանրագույն քրեական մեղադրանքներով Հայաստանում ՀՅԴ գործունեության կասեցումը տապալվեց, որովհետև ի սկզբանե գործը քաղաքականացվեց: Ձեզ չեն ասե՞լ, որ ձեր բառապաշարով ասած` դաշնակների քրեական գործն ի սկզբանե քաղաքական աստառ ստացավ ու ծիծաղելի դարձավ, որովհետև քրեական գործից խոսեց ոչ թե Գլխավոր Դատախազը, այլ հանրապետության թիվ մեկ քաղաքական պաշտոնյան` նախագահը: Ի սեր Աստծո, մեկդ ձեր սուպերնախարար Արայիկին բացատրեք, որ Դաշնակցության վրա քրեական գործ հարուցվել է ժամանակին, այդ գործը քաղաքականացվել ու փլուզվել է:

Բացատրեք ձեր սուպերնախարարին` երբ քաղաքական պաշտոնյան խոսում է քրեական գործերից, երբ քաղաքական պաշտոնյան քաղաքական ընդդիմախոսներին սպառնում է քրեական հետապնդմամբ, ապա դա հենց առաջին րոպեից տապալված ու ծիծաղելի գործ է, դա քաղաքական հետապնդում է, ընդամենը քաղաքական հաշվեհարդար է, որը ոչ մի կապ չունի իրավունքի և իրավաբանության հետ: Եթե նույնիսկ քրեական գործի թեմա կա, ապա դա հերթական երկաթյա փաստն է, որ Հայաստանում քրեական հետապնդումն իրականացվում է ըստ քաղաքական նպատակահարմարության: Արդյո՞ք սա կապ ունի իրավական պետության հետ: Իհարկե ոչ: Չնայած, այնքան կապ ունի, որքան որ 1994-ի տապալված գործը կապ ուներ: Ի վերջո, բացատրեք պարոնին, որ կողմնորոշվի` ինքը քաղաքական պաշտոնյա՞ է, թե՞ ոստիկան է, քննիչ է, դատախազ է: Ի վերջո, մի օր պարոն Հարությունյանին հարցաքննելու են, և նա ստիպված է լինելու պատասխանել հարցին` հանցագործություն է պարտակե՞լ, թե՞ զրպարտել է: Իսկ այդ հարցաքննության քաղաքական «թթու ջուրը» դուք եք խմելու շատ երկար տարիներ:

Լրահոս
Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Ուղիղ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan