Մոտ 2 ժամ դասախոսներն ու գիտնականները հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու ցինիզմի հասնող խոսքը

Մոտ 2 ժամ դասախոսներն ու գիտնականները հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու ցինիզմի հասնող խոսքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Արայիկ Հարությունյանի հանդիպումը հայագիտական ուղղությունների դասախոսների ու գիտնականների հետ քիչ առաջ ավարտվեց։ Հիմա արդեն պարզ է, թե ինչու է անցած տարի Հայաստանում իշխանափոխություն եղել ու, որ ավելի կարևոր է, թե ոնց է հենց այս թիմը իշխանության եկել։ Ցավով եմ արձանագրում, բայց մոտ 2 ժամ այդ մարդիկ հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու՝ հաճախ ցինիզմի հասնող խոսքը։ Բերանները ջուր առած լսեցին ու գնացին։

Ես չգիտեմ, թե ոնց են այդ մարդիկ գիշերը քնելու կամ վաղն իրենց ուսանողների աչքերին նայելու, բայց դա երևի արդեն կարևոր չի։ Ավելի օրհասական հարցեր կան, որ պետք է ժամ առաջ լուծել։ Այդ հարցերի թվում է նաև նույն այս դասախոսների ոգին վերականգնելը։ Թերևս վատ չէր լինի, որ որոշ հարցերում իրենց ուսանողների հետ տեղերով փոխվեին։ Հակառակ պարագայում ԿԳՄՍ հաջորդ նախարարն ու, ընդհանրապես, ՀՀ իշխանությունները շատ ավելի անդաստիարակ ու տգետ կլինեն, քան այսօրվա ղեկավարներն են։ Իսկ նման իշխանություն ունենալու ռեսուրս մեր երկիրը չունի։ Դա միանշանակ է։

P.S. Շատ եմ ցավում, որ ստիպված եղա գրել այս ամենը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում