ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել է դերասան Վիգեն Ստեփանյանը (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել է դերասան Վիգեն Ստեփանյանը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը նշել էր, որ իրենք պատրաստ են կառուցողական երկխոսության, և փողոցային պայքարը դրան չի հակասում։

Նշենք, որ այսօր նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հյուրընկալելու են դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին, ում հետ խոսելու են մշակույթի ոլորտում առկա խնդիրներից և անելիքներից։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում