Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան

Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Այսօր Analitik.am-ը հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրած և պետության կողմից 20 միլիոն դրամ ֆինանսավորում ստացած «Մել» վավերագրական ֆիլմի և մի շարք այլ հարցերի մասին խոսել է 17-ամյա մարզիկ Էրիկ Խաչատրյանի հետ, ով վերջերս Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ատամներով քաշելով 5 ավտոմեքենա:

Մարզիկը պատմեց դեպի հաղթանակ տանող ճանապարհի դժվարությունների մասին՝ նշելով, որ ուժային եռամարտով աշխարհի և եվրոպայի կրկնակի չեմպիոն է, ինչպես նաև միջազգային կարգի սպորտի վարպետ. «Դեպի հաղթանակ տանող ճանապարհը շատ դժվար էր, և ես մենակ չհաղթահարեցի, իմ հետ էր Աստված: Ռեկորդը նվիրեցի Ապարանին, Հայ ժողովրդին և հայ զինվորին»:

Էրիկը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ 3 պատճառ կա, որ կարելի է «Մել» վավերագրական ֆիլմի նկարահանումը հիմարություն համարել.

Ինչ վերաբերում է այսօրվա ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Մելինե Դալուզյանի կյանքի մասին ֆիլմին, Էրիկն ասաց, որ այն հիմարություն է. «Վարչապետն իր ելույթներից մեկում նշել է, որ Մելինե Դալուզյանը 3 անգամ բարձր է պահել Հայաստանի դրոշը: Նախ նշեմ, որ Դալուզյանը մարզական կարիերայի ընթացքում արգելված խթանիչներ է օգտագործել, Լոնդոն 2012-ում դոպինգ-թեստի վերստուգման արդյունքում նրա նմուշում դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն ու ստանոզոլոլ է հայտնաբերվել: Չեմ կարծում, որ դա արժանավայել արարք էր, որովհետև լավ մարզիկը երբեք իր կյանքը վտանգելով չի վազի մեդալի հետևից:

Բացի դրանից, նա սեռափոխություն է կատարել, որը Հայաստանում անթույլատրելի է, որովհետև մեր երկիրը եվրապական խուժան երկիր չի եղել ու երբեք էլ չի դառնա, քանի որ մենք դա թույլ չենք տա: Եվ ամենակարևորը՝ Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին»:

Մարզիկի խոսքերով, Հայաստանում շատ անապահով ընտանիքներ կան, որոնք այդ 20 մլն դրամի կարիքն ավելի շատ ունեն. «Թող այդ գումարը նվիրաբերեին անապահով ընտանիքներին, այդ քայլով մեր երկրում ևս մի քանի ընտանիքի ժպիտ կպարգևեին, ոչ թե սեռափոխվածի կյանքի մասին ֆիլմի համար տրամադրեին: Զարմանում եմ, հետագա սերունդներն այդ ֆիլմը դիտելուց սպորտի և երկրի մասին ի՞նչ կարծիք են կազմելու: Ախր Տիգրան Մեծի պատկերացրած Հայաստանը սա չէր»:

«Գյուղերում և սահմանամերձ գոտիներում կան երեխաներ, ովքեր շատ մեծ տաղանդ ունեն, սակայն հնարավորություն չունեն պարապելու»,- հավելեց Էրիկը՝ նշելով, որ դա ԿԳՄՍ նախարարության բացթողումն է. «Ասեմ նաև, որ բացառապես իմ մարզիչների՝ Գագիկ Սարոյանի և Վարդան Թովմասյանի շնորհիվ եմ հասել նպատակներիս, որովհետև մարդը միայնակ չի կարող ոչնչի հասնել: Իմ հաղթանակի մեջ մեծ դեր ունի նաև Մալաթիա Սեբաստիա սպորտդպրոցի անձնակազմը: Պետության կողմից ոչ մի աջակցություն և ներդրում չեմ ստացել, բայց ինձ համար միևնույնն է, ես միշտ իմ երկրի անունն ու պատիվը բարձր եմ պահելու»:

Օֆելի ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում