Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ

Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: բիլիսիի կենտրոնում ոստիկանության ու հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ցրել են ընդդիմադիրների ցույցի մասնակիցներին, որոնք արգելափակել են խորհրդարանի մուտքը: Ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել: Այս մասին հայտնում է Meduza գործակալությունը՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ փորձել են մուտք գործել խորհրդարանի շենք, սակայն ցուցարարները մերժել են նրանց ներս թողնել: Ընդհանուր առմամբ, հրապարակում նախօրեից մի քանի հարյուր ցուցարար է հավաքված:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցը մեկնարկել է նոյեմբերի 17-ին: Վրացիների բողոքի պատճառ է դարձել 2020-ին համամասնական համակարգով ընտրություններ անցկացնելու մասին օրինագծի կիրառման տապալումը:

Ուղիղ միացումը՝ «Ալիք Մեդիայի»

Հետևեք մեզ նաև Telegram-ում