Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
18/11/2019 18:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է : Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
«Երեկ Արցախում ականի պայթյունից վիրավորվել է ժամկետային զինծառակող Ա. Սադյանը: Նրան Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել են»,- ասաց համայնքի ղեկավարը: Նա հայտնեց, որ զինծառայողին տեղափոխել են Ստեփակերտի հոսպիտալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում