AM | RU
USD
EUR
RUB

Վերահաստատելով ռուսական շահերը. հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այցի ընթացքում Լավրովի արտահայտած մտքերը մեծ ոգևորությամբ ընդունվեցին հայաստանյան որոշ քաղաքական գործիչների և փորձագետների կողմից: Ինչո՞ւ էր Լավրովը այդքան բարեհաճ մեր նկատմամբ: Այս հարցը առաջին հայացքից տարօրինակ է՝ հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Մյուս կողմից օրինաչափ է, քանի որ ռուսական լրատվական և փորձագիտական շրջանակների կողմից հիմնականում բավական բացասական ազդակներ կան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության: Սա հիմնականում պայմանավորված է եղել «Մարտի 1»-ի գործի ընթացքի և Հայաստանում ռուսական ընկերությունների հետ կապված խնդիրներով: Հարցի պատասխանը հենց այս երկու իրողությունների արանքում է: Իշխանության հախուռն գործողությունների և տեղեկատվական հոսքերի ազդեցության տակ երբեմն լուսանցքում են հայտնվում ծանրակշիռ իրողությունները, որոնց ժամանակ առ ժամանակ պետք է անդրադառնալ:

Հայ-ռուսական հարաբերությունները ունեն ռազմավարական բնույթ, որտեղ մեծ կարևորություն ունեն Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերը տարածաշրջանում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում հեգեմոն դիրքի պահպանումը։ Վերջին շրջանում սրան է գումարվել նաև Մերձավոր Արևելքի հետ միջանցք ստեղծելու՝ Հայաստանի հնարավոր դերի հնարավորությունը:

Ռուս-վրացական պատերազմից հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանի անվտանգային համալիրը կերպափոխվել է: Այստեղ Ռուսաստանը ամենախորը համագործակցության մակարդակը շարունակում է ունենալ Հայաստանի հետ: Ադրբեջանը շարունակում է խուսափել որևէ ուժային կենտրոնին միանալուց և վարում է հնարավորինս չեզոք արտաքին քաղաքականություն: Սակայն սա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանին ինտեգրել եվրասիական տնտեսական և ռազմական կազմակերպությունների մեջ:

Հայաստանում տեղակայված ռազմական բազան ռուսական՝ տարածաշրջանային ներկայության անկյունաքարն է: Սրա մասին ևս մեկ անգամ վկայեց վերջերս Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով. «Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազան Կովկասում կայունության երախավորն է...»: Գաղտնիք չէ, որ Կովկասի անվտանգային համալիրի մեջ կարևոր տեղ ունի ղարաբաղյան հակամարտությունը։ Այս առումով ռազմաբազայի դերի ընգծումը ևս մեկ անգամ արձանագրում է տարածաշրջանային կայունության և ղարաբաղյան հակամարտության շուրջ գործընթացների մեջ Ռուսաստանի ծանրակշիռ դերը։

Հարավկովկասյան քաղաքականության մեջ Թուրքիայի նկատմամբ ռուսական քաղաքականությունը մնում է նույնը: Ռուսատանի շահերից չի բխում վերջինիս ներգրավումը տարածաշրջանի գործերում՝ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության մեջ: Իզուր չէր Սերգեյ Լավրովը հիշել հայ-թուրքական արձանագրությունների մասին, որոնց մասին խոսելիս արտգործնախարարը ակնարկեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարող անջատ դիտարկվել ղարաբաղյան հակամարտութունից: Հետևապես՝ տարածաշրջանային ստատուս-քվոն պետք է պահպանվի այնպես, ինչպես ձեռնտու է Ռուսաստանին:

Բացի Կովկասում ունեցած շահերից հայ-ռուսական հարաբերությունները նոր իմաստ են ստանում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների պարագայում: Սիրիայում ռուսական ներկայությունը և Թուրքիայի վերջին շրջանի ագրեսիվ քաղաքականությունը նոր դեր են «վերագրում» Հայաստանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղության մեջ: Դեռևս տարեսկզբին Սիրիա ուղարկվեց հայկական հումանիտար առաքելությունը: Հոկտեմբերին Թուրքիայի՝ հյուսիսային Սիրիա ներխուժման ժամանակ տեղի հայ համայնքի պաշտպանության շուրջ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վարչապետ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Չնայած այս ամենը հայ-ռուսական համագործակցության օրակարգում փոքր տեղ է զբաղեցնում, սակայն նոր ձևաչափեր են, որոնք կարևոր է արձանագրել:

Ամփոփելով վերոնշյալը՝ Ռուսաստանի համար Հայաստանը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել կովկասյան և որոշ չափով նաև մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Իսկ Սերգեյ Լավովի բարիդրացիականությունը պայմանավորված էր «հավերժ շահերի» և պակաս՝ «հավերժ բարեկամների» առկայությամբ:

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

Լրահոս
Հրանուշ Հակոբյան. 1990 թ-ին ընտրված Գերագույն խորհուրդն ամենամտավոր, ինտելեկտուալ կարող պառլամենտն էր (Տեսանյութ) Սկսում ենք համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի․Կարեն Քոչարյան Ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հետո նոր սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով. Անի Սամսոնյանը՝ իշխող ուժին ՀՀ միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է. ԿԲ (լուսանկար) ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը. Տեսանյութ Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Քայլող մարդը» արձանը Աբովյան փողոցում տեղադրելու հարցը Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց խափանման միջոցի հարցով պաշտպանների բողոքը Ուրիշի թոշակը յուրացնելու համար «Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը եւ Արմեն Սարգսյանը. Արփինե Հովհաննիսյան Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մոտ գնալով՝ սորոսական դեսանտը մի պարզ խնդիր է ուզում լուծել՝ դուխ տալ նրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը. Վիտալի Բալասանյան Արցախի մասնակցության դիմաց Փաշինյանը համաձայնություն է տվել ու լեգիտիմացրել է «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը Մի քանի դիտարկումներ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացնում են սալիկապատման ահռելի աշխատանքներ. Լուսանկարներ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել. Նարեկ Սամսոնյան Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան Կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ և այլն Հայաստանը պատերազմի նախաշեմին է, ժողովրդին պետք է նախապատրաստել դրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանն Ալիևային կարող է իր տուն հրավիրել մուղամ լսելու, բայց ոչ՝ Արցախում. Դավիթ Շահնազարյան Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ. Աշոտյան Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը... (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ տեսանյութ Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն ՊԵԿ-ը դիմում է ավտոմեքենա ներկրողներին Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. Հանգստյան օրերի եղանակի մասին Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին «Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ «Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր «Փաստ». Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan