Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան

Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Yerkir.am: Նստացույցն այսօր վաղ առավոտից շարունակվում է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որովհետև մեր բարձրաձայնած հարցերում որևէ փոփոխություն չի եղել. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա փաստեց՝ իրենք ոչ թե որևէ անձի, այլ վարվող քաղաքականությանն են դեմ դուրս եկել, որի պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է:

Նստացույցի մասնակիցներն այսօր երեկոյան ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ կինոդիտում են կազմակերպել. ցուցադրվելու է Նիկոլ Աղբալյանի մասին ֆիլմ, որը պատմում է, թե կարճ ժամանակում ինչ կարելի է անել քանդված պետության կրթության ոլորտում:

 

Նարա Մարտիրոսյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում