Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ)

Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am1996 թվականի հունվարին ես դիմում էի գրել, ասում էի՝ ես գնում եմ։ Ես այն ժամանակ պահանջեցի չորս մարդու հեռացում պետական համակարգից։ «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով վարչապետի պաշտոնից ազատման դիմում գրելու, ինչպես նաև իր կառավարության ուժային բլոկի հետ ունեցած հակասությունների մասին։

«Ո՞րն էր իմ պրոբլեմը, օրինակ կարո՞ղ է պատահի ես Վանո Սիրադեղյանին չեմ սիրում, հրաշալի գրող։ Ի սկզբանե, երբ ներքին գործերում պետք էր կարգ ու կանոն հաստատել, հրաշալի լուծեց այդ հարցը։ Եղբայր, բայց նա չէր հասկանում, որ ուժեղ НВД-ն ինձ խանգարում է, կառավարության ռեֆորմներին, մենք ցրում ենք տնտեսությունը։ Գալիս էր կառավարություն, ասում էր սպեկուլյացիայով մարդ եմ բռնել՝ էժան առել, թանկով ծախել է։ Ասում եմ՝ սա շուկայական տնտեսության իմաստն է ընկեր, բա ինչո՞ւ, ասում է իմաստն այն է, որ հարյուր դոլարով գնել է հազարով վաճառե՞լ, այ բալամ, ասում եմ՝ կամաց-կամաց այդ մարժան՝ շահութաբերության, կիջնի։ Բա դուք ո՞նց եք ուզում, մենք ստեղծում ենք սեփականատերերի շերտ։ Կամ Վանո Սիրադեղյանն ասում էր՝ ես ստեղծել եմ մարզային ոստիկանություն։ Լսե՛ք, ոստիկանությունը, հիմա էլ համոզված եմ այդ խոսքերիս ճշմարտացիության մեջ, մեզ պետք է, որ հասարակական կարգ պահի, ոստիկանությունն ինչո՞ւ է քննություն տանում, ինչո՞ւ է նախաքննություն տանում։ Այսինքն՝ չի կարող պատահել, եթե դուք որևէ հանցանք կամ զանցանք եք կատարել, ձեզ մի տեղ տանեն, այդ մի տեղում ձեզ քննեն, այդ մի տեղում ձեզ գործ ներկայացնեն, վերջում էլ բանտերն էլ պատկանում էին այն ժամանակ ներքին գործերի նախարարությանը, ոչ թե արդարադատության նախարարությանը, որովհետև ցանկացած հանցագործի ասում էին՝ մեկ է գալու ես մեզ մոտ բանտ նստես, բանտում քո հարցերը կլուծենք, ամբողջ մեղքը վերցրու քո վրա։ Ես չէի կարող չբախվել այդ պրոբլեմներին», – ասել է Հրանտ Բագրատյանը։

Շարունակելով՝ Բագրատյանը պատմել է, որ տարբեր տարաձայնություններ է ունեցել նաև իր կաբինետի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։

«Կամ բանակի կենտրոնացվածությունը. հազար ու մի խոսակցություն է եղել Վազգեն Սարգսյանի հետ. որ ստեղծում եք, երկրապահը ինչի՞ եք ստեղծում։ Լավ ասենք, ստեղծում եք, բայց հետո անընդհատ բան ես պահանջելու՝ սրան սա՛ տվեք, սա՛ տվեք, սա՛ տվեք։ Լսե՛ք, ինչքան բարձրացնենք ձեր աշխատավարձը, մյուսների հետ համեմատ իհարկե։ Կամ, եթե մարդն արյան ռիսկը վերցնում է անչափ լկտիությո՞ւն կարող է անել մյուսների համեմատ», – ասել է Բագրատյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում