Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից:

Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Վաչագան Ներսեսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում