Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում

Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանի թռիչքուղում բախվել է երկու օդանավ: Ինչպես հայտնում է tvzvezda.ru-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, Air Namibia ավիաընկերության օդանավը բախվել է Boeing 777 օդանավին, որը պատկանում է Korean Air ավիաընկերությանը:

Քանի որ ինքնթիռները դանդաղ էին ընթանում, ոչ ոք չի տուժել: Օդանավերից մեկի ղեկային մեխանիզմն է խափանվել բախման հետևանքով, մյուսի թևի ծայրն է վնասվել:

Նշվում է, որ կորեական ավիաընկերության օդանավն ուշացումով է մեկնել Սեուլ, ինչով պայմանավորված ուղևորիներին տեղեր են հատկացրել հյուրանոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում