Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը

Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանի իշխանությունները կարգադրել են ամբողջ երկրի տարածքում 24 ժամով սահմանափակել ինտերնետի հասանելիությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության նախարարության աղբյուրին։

Նշվում է, որ այդ նախաձեռնության հեղինակն է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Ինտերնետի անջատման պատճառը չի նշվում։

Նոյեմբերի 16-ին Իրանում ուժի մեջ է մտել կառավարական կարգադրությունը երկու անգամ բենզի գնի բարձրացման վերաբերյալ։ Դրանից հետո իրանական մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում