«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար

«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար

«Մի քանի օր կիսադատարկ դահլիճում Բյուջե 2020-ի քննարկումը երեկ մոտեցավ վերջնագծին։ Ուշագրավ է, որ կառավարության բերած բյուջեի նկատմամբ անգամ իշխանական պատգամավորներն առանձնակի հետաքրքրություն չցուցաբերեցին։

Խորհրդարանը հաջորդ շաբաթ պետք է քվեարկի նախագծին․ եթե ԲՀԿ-ն անցած օրերին արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, ապա «Լուսավոր Հայաստանը» դեռևս պահում է ինտրիգը։ Երեկ Էդմոն Մարուքյանը մեզ ասաց, որ երբ հայտնի դառնա՝ իրենց առաջարկները կառավարությունն ընդունում է, թե ոչ, այն ժամանակ էլ խմբակցությունը որոշում կկայացնի։

Տեղեկություններ կան, որ իշխանությունն ամեն ինչ անում է միայնակ չմնալու, ԼՀԿ-ի քվեն ստանալու համար, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե հեղափոխականները ֆիասկոն ապրեցին և հակառակ իրենց խոստումներին՝ հեղափոխական բյուջե չներկայացրին»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում