Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով

Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: -Ես ունեմ ազգային և ընկերվարական գաղափարներ: Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով և երկրում հավասարություն, արդարություն և ժողովրդավարություն հաստատելով:

-Ազգային օրակարգը ոչնչով հակադիր չէ զարգացվածությանը կամ ժամանակակից լինելուն:

-Ես 25 տարեկան եմ, երբեք չեմ զբաղեցրել պետական պաշտոն: Աշխատում եմ ՏՏ ոլորտում:

-Չէի կարող մասնակից լինել որևէ պետական պաշտոնիայի չարաշահումներին:

-Վաղ տարիքում 2 տարի ապրել, իսկ անցած տարի 5 ամսով վերապատրաստվել եմ Եվրոպայում (European Parliament և EAFJD – European Armenian Federation for Justice and Democracy, Բրյուսել, ԲԵլգիա):

-Անհիմն են պնդումները, որ ազգային օրակարգ առաջ տանողները պարզապես ծանոթ չեն ժամանակակից աշխարհին:

-Ես միջին վիճակագրական հայ ընտանիքի զավակ եմ, որտեղ բոլորը աշխատում են՝ ստանալով միջին կամ միջինից ցածր եկամուտ:

-Ես Լևոն Մկրտչյանի դուստրը չեմ:

-Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում նաև այն պատճառով, որ չեմ ատում որևէ մեկին:

-Այս օրերին հատկապես միջինից բարձր տարիքի կանանց վիրավորանքները ինձ տխրեցնում են, որովհետև չեմ կարողանում պատկերացնել այլոց հասցեին վիրավորանքներ գրող մարդկանց դժբախտության աստիճանը:

Քրիստինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում