Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ունենք մի իրավիճակ, երբ հանրության ամենատարբեր շերտերը, տարբեր ոլորտների ներկայացուցիչներն արտահայտել են իրենց բողոքը ԿԳՄՍՆ վերջին որոշումների վերաբերյալ։ Այսինքն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն պնդումը, թե իր հրաժարականի պահանջը նեղկուսակցական պահանջ է, պարզապես ջախջախվում է։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին ուղղված իրենց դիմումին, Վարդանյանն ասաց, որ ավելի վաղ իրենց այցելելն են ԲՀԿ պատգամավորները, որոնք վերցրել են իրենց ուղղված նամակն ու խոստացել արձագանքել հնարավորինս շուտ։

ՀՅԴ երիտասարդները նաև անդրադարձան Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե վերջինս դիմել է Ոստիկանություն ու ՀՔԾ՝ իրեն նախորդած ԿԳ նախարարների օրոք իրականացված չարաշահումների մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ։ Երիտասարդները նշեցին, որ իրենք էլ իրենց հերթին են դիմել ոստիկանություն, ՀՔԾ և դատախազություն։ ՀՔԾ–ից հայտնել են, որ ԿԳՄՍ նախարարի կողմից որևէ հարցում չեն ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում