Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց

Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերած աջակցության համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել մի խումբ անձանց՝ բարձր գնահատելով նրանց հայրենանվեր գործունեությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում