AM | RU
USD
EUR
RUB

Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Նախկիններին մերժել եք, հասկանալի է, բայց ինչը չեք մերժել: Սա է մեզ համար ամենակարևորը: Չեք մերժել կադրային արատավոր քաղաքականությունը, որը հիմա աչք է զարնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, երբ ասում են՝ իշխանության է եկել ժողովուրդը, նշանակում է, որ ժողովրդի միջից պետք է գտնել ամենալավերին ու նշանակել տվյալ պաշտոնում, ոչ թե մենակ իրենց հետ քայլածներին:

«Եթե արատավոր մեքենան շարունակում է աշխատել…Ի՞նչն ես մերժել, մերժել ես անձին: Կատարված սխալները, որոնք մենք պետք է իսկապես մերժեինք, պահպանվել են: Այսօր ի՞նչ ժողովրդավարության մասին են խոսում: Այսօր մեկ անձի իշխանություն է, մեկ հոգի է ամեն ինչ որոշում: Նախորդ 20 տարիներն էլ մի բան չէին: Այն ժամանակ էլ ենք ասել, հիմա էլ՝ պետք է համակարգ փոխվի: Պետք է համակարգն այնպիսի զսպող մեխանիզմներ իր մեջ ունենա, որ որևէ մեկն իշխանությունը յուրացնելու, իր շահերի համար օգտագործելու հնարավորություն չունենա»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Նա նշեց, որ նոր, լիարժեք հակակոռուպցիոն պայքար չի ձևավորվել, հակակոռուպցիոն պայքարը 90 տոկոսով ուղղված է նախկինների դեմ:

Հարցին՝ հիմա թալանո՞ւմ են, ՀՅԴ-ական գործին ասաց. «Բա, իհարկե: Արդեն կան մի քանիսը: Իրավապահները զբաղվում են»:

Ա. Ռուստամյանի խոսքով, այսօր քրեական գործեր հարուցելը դարձել է իշխանությունների համար գործիք իրենց ընդդիմադիրների դեմ պայքարելու համար:

«Բոլորի դեմ էլ կարող են գործ հարուցել: Արսեն Բաբայանին 22 օր պահել են: Սա նորմա՞լ է: Իհարկե, մեղավորներին պետք է բռնեն, պատժեն, բայց եթե անգամ մեկ անմեղ մարդ է պատժվում, արդեն իրավական համակարգ գոյություն չունի: Ինքնիրավչություն է տեղի ունենում այսօր»,- ասաց ՀՅԴ-ականը:

Նրա խոսքով, Հայաստանն այսօր հետ է գնում դեպի 1990-ականների Հայաստան. «90-ականների կոսմոպոլիտիզմն է, դրան գումարվել է աղանդավորությունը, այլասերվածության լայնածավալ քարոզչությունը: Գնալով հետ ենք գնում»:

Լրահոս
Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Ուղիղ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan