AM | RU
USD
EUR
RUB

Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մենք գտնվում ենք մեր պետության զարգացման, հավանաբար, ամենավտանգավոր փուլում: Իմ գնահատմամբ` նման վտանգավոր փուլ չի եղել: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը` նշելով, թե իրեն հենց տագնապի աստիճանի մտահոգությունն էլ բերել է քննարկմանը:

Շահնազարյանի խոսքով` վերջին 1.5-2 տարում սրվել են նախկինում եղած խնդիրներն ու դրանց ավելացել են նորերը` արտաքին քաղաքական և տարածաշրջանային նոր որակի վտանգավոր սպառնալիքներ:

Շահնազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` նշելով, թե ներկայիս իշխանությունները բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով են հանդես եկել, բայց առանձնացրեց մեկը, որը, իր խոսքով, կարևորություն ունի` ներկայիս իշխանությունը կարգավորման հարցը կամ բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էին, այլ նոր և իր կետից:

«Մինչև 2018 թ. մայիս` բանակցային սեղանին էր գտնվում օրակարգային միայն մեկ հարց` շփման գծի երկայնքով միջոցառումներ` միջազգային հանրության եռանախագահողների նախաձեռնություններ, հատուկ սարքերի տեղադրում, ԵԱՀԿ Մինսկի դիտորդական խմբի ընդլայնում և զինադադարի խախտման միջազգային մեխանիզմների ստեղծում: Սա շփման գծում միջազգային տարրեր ստեղծելու հարց էր: Կարգավորման իմաստով կար, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որն էապես փոխել էր իրավիճակը, միջազգային հանրության վերաբերմունքը Ղարաբաղի հակամարտության նկատմամբ: Երրորդը` հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանն ու միջազգային հանրությունը մեկ տեսակետի էին, Ադրբեջանը` այլ»,- հայտարարեց Շահնազարյանը, ապա մատնանշեց ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը:

«Առաջինը` ներկայիս իշխանությունները, կարծես թե, ընդհանրապես չեն ուզում խոսել մադրիդյան երեք սկզբունքների` տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի և ուժի սպառնալիքի բացառման մասին: Ըստ էության` մերժում են: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը իշխանությունների իրարամերժ հայտարարությունների և դիրքորոշումների պատճառով տարվել է փակուղի»:

 

 

Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan