Կոռուպցիան այլևս ոչ թե իրական երևույթ է, այլ տեռորի միջոց. Հրանտ Մարգարյան

Կոռուպցիան այլևս ոչ թե իրական երևույթ է, այլ տեռորի միջոց. Հրանտ Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.amԱյսօր կոռուպցիան ու թալանը տեռորի միջոց են քաղաքական միտքը կոտրելու համար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Ով փորձում է խոսի, ով հեռուստատեսությունից երկու անգամ ելույթ է ուենում՝ մի հատ թալանի ու կոռուպցիայի հոդված կպցնում են պոչին: Կոռուպցիան ու թալանն այլևս ոչ թե իրական երևույթներ են, որ պետք է հետապնդվեն ու հանցագործները պատժվեն, այլ տեռորի միջոց է քաղաքական միտքը կոտրելու համար», – նշեց Մարգարյանը:

Վերջինս նկատեց, որ այսօր օր օրի պառակտում է նկատում հասարակության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում