Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը

Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն ինչ անում է, որպեսզի երկու երկրների միջև գոյություն ունեցող հարցերը լուծվեն՝ Թուրքիայի ազգային հետաքրքրությունները հաշվի առնելով:

«Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ից ЗРК Patriot ռազմական տեխնիկան ձեռք բերելու պատրաստակամության մասին: Սակայն ЗРК С-400 համակարգն ամբողջությամբ գնելուց հրաժարվելու առաջարկը Անկարան համարում է իր ինքնիշխան իրավունքների սահմանափակում», – ասել է Էրդողանը:

Նա նաև նշել է, թե իբր ԱՄՆ նախագահին և Սպիտակ տանն իրեն հանդիպած սենատորներին մանրամասնորեն տեղեկացրել է Օսմանյան Թուրքիայում 1915 թ. կատարված իրադարձությունների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում