AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլյացիայի է ենթարկում հարցի էությունը, այս պայքարը միայն ֆիլմի համար չէ, հարցն ավելի գլոբալ է՝ ազգային արժեքների պահպանում, ազգային քաղաքականության իրականացում, իսկ նա մանիպուլյացիա է անում և անձնավորում է հարցը, կոնկրետ մենք՝ Դաշնակցության երիտասարդները, Մելին Դալուզյանի հետ հարց չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որոնք վերաբերում էին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի քննադատներին:

Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 20 մլն դրամ, ինչը քննադատում է նաև ՀՅԴ-ն:

«Մենք ասում ենք՝ իշխանությունները պետության բյուջեով չպետք է խրախուսեն, ֆինանսավորեն, աջակցեն սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարահանելուն: Մեր երիտասարդների պահանջը դա է: Ինչ վերաբերում է նրան, թե անձը հալածվում է, պետք է ասեմ՝ մենք երբեք ո՛չ հալածանքի կոչ ենք արել, ո՛չ էլ անում ենք: Մենք ասում ենք՝ մեր պետությունն ունի բազմաթիվ խնդիրներ ու նաև ունենք արժանի հերոսներ, որոնք և՛ ֆիլմի, և՛ գովասանքի, և խրախուսանքի կարիք ունեն, դուք այդ մարդկանց թողել եք և պետության բյուջեով ֆինանսավորում եք սեռափոխված մեկին: Խարանն իրականում դա է, ոչ թե այն, որ պետությունը պետք է չֆինանսավորեր»,- ասաց նա:


Դիտարկմանը՝ վարչապետը հայտարարեց, որ քննադատները լափամանից զրկվածներն են, արդյո՞ք նկատի ուներ Դաշնակցությանը, Սաղաթելյանը պատասխանեց. «Արդեն հոգնեցնում են այս հայտարարություններով: Բան ունեն ասելու, թող կոնկրետ ասեն, դրա հասցեատերը մենք չենք, դրա համար չենք ուզում իջնել այդ հարթություն և պատասխանել: Մեկ տարի շարունակ ցանկացած հարց, որն ուզում ենք բովանդակային քննարկման մեջ բերել, դրա պատասխանը լինում է՝ լափաման, թալան, փռեմ ասֆալտին, ծեփեմ հատակին ... հոգնեցնող է, արդեն լուրջ չէ այս ամեն ինչը: Թող հասցեական ասեն և կոնկրետ պատասխանը կստանան»,- ընդգծեց նա:

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց Մելինե Դալուզյանին գոնե Դաշնակցությունից պաշտպանելու կարիք չկա, քանի որ իրենք նրա դեմ չէ, որ պայքարում են: «Դաշնակցությունը Մելինեի, նրա անձի, անձնական կյանքի դրսևորումների հետ գործ չունի, դա մեր գործը չէ, մեր խնդիրն այդ անձը չէ: Մենք խոսում ենք կառավարությունից, ԿԳՄՍ նախարարությունից, որ ֆինանսավորում, խրախուսում է այդ կերպարներին: Մենք ասում ենք՝ իբրև պետություն իրական հերոսներին թողել են և սպորտսմենի քողի տակ ֆիլմ են նկարում, այն դեպքում, երբ Հայաստանի դրոշը շատ այլ կանայք ու տղամարդիկ են բարձրացրել, ինչո՞ւ են ընտրել հենց սեռափոխվածին, որը Հայաստանի քաղաքացի էլ չէ»,- շեշտեց Սաղաթելյանը:

Հարցին՝ արդյո՞ք երեկվա Փաշինյանի հայտարարությունը նրա հեղինակության վրա կազդի, Սաղաթելյանը նշեց. «Հասարակությունը պետք է այս ամեն ինչից հետևություն անի և անում է: Ես չգիտեմ նրա հեղինակությունն ընկե՞լ է, թե՞ բարձրացել, բայց ինձ համար մեկ բան ակնհայտ է՝ իրական հերոսներին թողնում ու սկսում են իրենց պաշպանության տակ վերցնել անհասկանալի կերպարների, դրանից մեր հասարակությունը բնականաբար եզրակացություններ պետք է անի և այս ամեն ինչին իր գնահատականը տա»:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետը, մասնավորապես, հայտարարել էր. «Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է: Եթե նախարարությունը չֆինանսավորեր, դա պետության համար կլիներ խարան: Երբ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը: Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք»: Նա նաև ասել էր, որ քննադատները լափամանից զրկվածներն են:

Լրահոս
ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan