Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ
14/11/2019 15:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 28 մարդ է մահացել, հինգշաբթի հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով տեղի բժշկական ծառայությունները:
«Այսօր առավոտյան, անօրինական միգրանտներ տեղափոխող երկու պիկապների բախման հետևանքով, ցավոք, 28 մարդ է մահացել, 21-ը՝ վիրավորվել», – գործակալությունը մեջբերում է տեղի բժշկական ծառայությունների ներկայացուցչին:
Պատահարը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգում, որը սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում