Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ

Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Գործադիր մարմինը հավանություն է տվել 2020թ. պետական բյուջեի նախագծին, և այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում