AM | RU
USD
EUR
RUB

ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Դրա համար մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց։ Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս
Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին» Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է. Նարեկ Սամսոնյան ԱԺ-ի քվեարկությունը. գավառապետությո՞ւն, թե՞ լուլուապետություն. Մարինե Սուքիասյան ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ներառված է 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարց․ Ուղիղ Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին հարցը Զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է «Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը «Փաստ». Կառավարությունը խուսափում է աշխատատեղեր ստեղծելու մասին ցուցանիշներ ներկայացնելուց «Հրապարակ». Փաշինյանը դժգոհել է Վահե Գրիգորյանից. «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են «Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն «Փաստ». Պետական պարտքը կավելանա ևս 131 մլն եվրոյով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չավարտված՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին «Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք… պետությունը վերածվում է կրկեսի». Սահմանադրագետ Պուտինը կարծում է, որ Լենինը «ական է դրել» Ռուսաստանի պետականության տակ Մոտ 1 միլիոն դոլար են ծախսել՝ առանց որևէ հիմնավորման ու հաշվարկի. Անի Հովհաննիսյան Տեսանյութ և լուսանկարներներ Պոլսի հայոց պատրիարքի ընտրության մեկնարկից Եղանակը կտաքանա Ապազգային իշխանության Ազգային ժողովը (Նեկրոլոգ) ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու... Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռ. Քոչարյան Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժողովուրդ»․ Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ «Հրապարակ». Փաշինյանի այն լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է. Քոչարյան «Ժողովուրդ». ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման հետքերով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan