«Ժողովուրդ». «Տրագեդիա»՝ իշխանական խմբակցությունում

«Ժողովուրդ». «Տրագեդիա»՝ իշխանական խմբակցությունում

«Երեկ խորհրդարանում կրքերը կրկին թեժացան այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգա­մավոր Աննա Կարապետյանի ներկա­յացրած օրենքի նախագիծը չընդուն­վեց, որով առաջարկվում էր, որ ԱԺ նա­խագահ Արարատ Միրզոյանն էլ մաս­նակցի Անվտանգության խորհրդի նիս­տերին: Քվեարկության արդյունքները կրկին կռիվ գցեցին իշխանական խմ­բակցությունում, ու կրկին իմքայլական Հակոբ Սիմիդյանը վրդովվեց, ԱԺ դահ­լիճից դուրս եկավ՝ բացակա պատգա­մավորների ցուցակը ձեռքին, որոնցից փորձում էր օրվա ընթացքում պարզել, թե ինչու չմասնակցեցին քվեարկու­թյանը: Զարմանալին այն էր, որ կառավարությունը, չնայած դրական եզ­րակացություն էր տվել նախագծին, բայց վերջում կարծիք էր հայտնել, որ ԱԽ-ն պետք է կազմված լինի գործադի­րի անդամներից:

Հիշեցնենք, որ այժմ Անվտանգության խորհուրդը հետևյալ կազմն ունի՝ ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան:

Եվ խորհրդարանականնե­րը, համարելով, որ ՀՀ-ն խորհրդարանա­կան երկիր է, փաստորեն, առաջարկում էին նաև ԱԺ նախագահին ընդգրկել խորհրդի կազմում: Բայց, կարծես թե, իշ­խանական խմբակցությունը լավ հաշ­վարկ չէր արել ընդդիմադիր խմբակցու­թյունների քվեները հաշվարկելիս, և վեր­ջին պահին հայտնվեցին անելանելի վի­ճակում: Իշխանական խմբակցությունը տապալեց քվերակությունը իր անհեռա­տես հաշվարկների պատճառով: Նախագծի քվեարկության արդյունքնե­րով պարզ դարձավ, որ 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցու­թյամբ նախագիծը չընդունվեց: Քվեարկ­վող նախագծերից մեկը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհ­րաժեշտ էր պատգամավորների ընդհա­նուր թվի առնվազն 3/5-րդի կողմ քվեար­կություն՝ 81 ձայն: Իշխանական խմբակ­ցության համար անակնկալ ԱԺ ԲՀԿ խմ­բակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու, իսկ ԱԺ «Լուսավոր Հա­յաստան» խմբակցությունն էլ հայտարա­րեց, որ դեմ է քվեարկելու, ինչի արդյուն­քում էլ նախագիծը չընդունվեց: Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյա­կում հավաք էր տեղի ունեցել, որտեղ քննարկվել էր, թե ինչն էր այս «տապալման» պատճառը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և խմ­բակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը հայտարարեցին, թե պատ­ճառը իրենց խմբակցության պատգամա­վորների գործուղումներն են, ու պետք չէ «տրագեդիա» սարքել այդ ամենից: Ակն­հայտ էր, որ «տրագեդիան» տիրում էր իշ­խանական խմբակցությունում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում