«Փաստ». Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը

«Փաստ». Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրությունների շեմին ֆավորիտ համարվող թեկնածուներից երկուսը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ընդգծված «փաշինյանակենտրոն» գծի մեջ են գործում և իրենց հռետորաբանությունը կառուցում:

Ըստ էության, որքան էլ դա այօսր «թրենդի» մեջ է, սակայն ոչ բոլոր արցախցիներին է բավարարում և գոհացնում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն էլ հակառակ «թրենդի» մեջ է՝ պարբերաբար հանդես է գալիս ընդգծված հակափաշինյանական հայտարարություններով, ստեղծված իրավիճակում ընտրություններին ակտիվ արշավի դեպքում ոչ վատ դիրքերում կարող է հայտնվել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իր հանդիպումներն սկսել է, ինչպես ինքն է ասում, արցախակենտրոն քաղաքականության մեջ:

Իրականում, ինչպես արցախցիներն են նշում, արցախցու համար առանցքայինն իր անվտանգությունն ու կենսամակարդակի բարձրացումն է, ով դա ապահովի, նա էլ հաջողություն կունենա՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի ղեկավարը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում