AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Փաշինյանը ձեռնամուխ կլինի նոր քաղաքական «բեմադրությունների» կազմակերպմանը վարկանիշը փրկելու համար

 

«Չպետք է տարօրինակ համարել, որ այս օրերին իշխանության վարկանիշը կտրուկ անկում է գրանցում, քանի որ Փաշինյանը չի արդարացրել ժողովրդի սպասումները։

Շարժման օրերին վերջինս ինչ խոստում ասես, որ չէր տալիս՝ պայծառ ապագա խոստանալով ժողովրդին, թե երկրում իրավիճակն այնքան է լավանալու, որ երկրից արտագաղթած հայության ներգաղթը դառնալու է անխուսափելի։

Սակայն իր պաշտոնավարման արդյունքում երկրի սոցիալ-տնտեսական վիճակում դրական փոփոխություններ չկան, մարդիկ դրանք առանձնապես չեն զգում իրենց մաշկի վրա, և այդ է պատճառը, որ մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ նոր սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ վարչապետի վարկանիշը տարբեր հաշվարկներով տատանվում է 20-30 %-ի սահմաններում: Տևական ժամանակ է, ինչ իշխանության կողմից ճիգեր են գործադրվում վարկանիշը տարբեր միջոցներով պահելու համար։

Հարուցվում են բազմաթիվ քրեական գործեր, մեծ աղմուկ է բարձրացվում, ձերբակալվում են մարդիկ, իշխանավորները հայտարարում են, թե կոռուպցիայի դեմ անողոք պայքար են սկսել, մեծ գումարներ են վերադարձնում պետական բյուջե, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ քրեական գործերի մեծ մասը անհիմն էր, ձերբակալված մարդիկ ազատ են արձակվում, որոշ ժամանակ հետո նույն մարդկանց նորից մեղադրանք է առաջադրվում՝ այս անգամ արդեն մեկ այլ քրեական գործով և այսպես շարունակ։

Սակայն հնարավոր չէ անընդհատ հանրության աջակցությունը պահպանել արդեն հնդկական սերիալ դարձած ձերբակալությունների ու կալանավորումների միջոցով, քանի որ դրանից հանրությունը գրեթե ոչինչ չի ստանում, բացի արհեստական աղմուկից։

Դրա համար էլ վարչապետ Փաշինյանը գործի է դնում իր լայվերը և սելֆիները։ Վարչապետը ամեն մի սովորական և որևէ կողմից աչքի չընկնող իրադարձություն ցանկանում է ժողովրդին ներկայացնել որպես մի մեծ ձեռքբերում, այնինչ այդ հարցերի կարևորությունը այնքան ցածր է եղել, որ նախկինում ոչ էլ խոսել են դրանց մասին։

Փաշինյանն իրեն դիրքավորում է որպես ժողովրդի սիրելի, ով շարունակում է մնալ ժողովրդի սրտի ղեկավարը, սակայն այնպիսի խնդիրների վերաբերյալ, ինչպես կառավարության կողմից արվող ճոխ ծախսերն են, պարզաբանումներ չի տալիս, թե ինչով է դրանց անհրաժեշտությունը պայմանավորված մի երկրում, որը հազար ու մի սոցիալական խնդիր ունի։

Եթե սրան էլ գումարում ենք իշխանության աջակցության պայմաններում ազգային ինքնության դեմ սկսված արշավը տարբեր նախաձեռնությունների տեսքով և Արցախյան պատերազմի հերոսների անվանարկումը, ապա պարզ կդառնա, թե ինչու է ժողովրդի վերաբերմունքը փոխվել Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ։

Դժգոհությունների կուտակման մասին են վկայում նաև վերջին շրջանում ինտենսիվ բողոքի ակցիաները, սակայն այս պրոցեսը դեռևս անհրաժեշտ հիմք չէ Փաշինյանի համար իր կողմից տարվող քաղաքականության ուղեգիծը վերանայելու համար։

Այդուհանդերձ, վերջինս հասկանում է, որ չի կարող այսպես երկար պաշտոնավարել, քանի որ հեռու չէ այն օրը, երբ իր վարկանիշը կարող է գետնին հավասարվել։

Դրա համար էլ արշավ է սկսել այն գործիչների դեմ, որոնք հանրության շրջանում շարունակում են բարձր վարկանիշ վայելել։

Եվ բացառված չէ նաև, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրության կազմակերպմանը՝ նոր «կոռուպցիոն» գործերի բացահայտման, աղմկահարույց ձերբակալությունների և այլնի տեսքով, որտեղ իր կերպարը նորից «կհերոսանա»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին» Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է. Նարեկ Սամսոնյան ԱԺ-ի քվեարկությունը. գավառապետությո՞ւն, թե՞ լուլուապետություն. Մարինե Սուքիասյան ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ներառված է 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարց․ Ուղիղ Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին հարցը Զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է «Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը «Փաստ». Կառավարությունը խուսափում է աշխատատեղեր ստեղծելու մասին ցուցանիշներ ներկայացնելուց «Հրապարակ». Փաշինյանը դժգոհել է Վահե Գրիգորյանից. «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են «Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն «Փաստ». Պետական պարտքը կավելանա ևս 131 մլն եվրոյով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չավարտված՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին «Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք… պետությունը վերածվում է կրկեսի». Սահմանադրագետ Պուտինը կարծում է, որ Լենինը «ական է դրել» Ռուսաստանի պետականության տակ Մոտ 1 միլիոն դոլար են ծախսել՝ առանց որևէ հիմնավորման ու հաշվարկի. Անի Հովհաննիսյան Տեսանյութ և լուսանկարներներ Պոլսի հայոց պատրիարքի ընտրության մեկնարկից Եղանակը կտաքանա Ապազգային իշխանության Ազգային ժողովը (Նեկրոլոգ) ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու... Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռ. Քոչարյան Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժողովուրդ»․ Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ «Հրապարակ». Փաշինյանի այն լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է. Քոչարյան «Ժողովուրդ». ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման հետքերով «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan