Իրավիճակն աղետալի է. Վենետիկի հայկական կղզին անցնում է ջրի տակ (լուսանկարներ)

Իրավիճակն աղետալի է. Վենետիկի հայկական կղզին անցնում է ջրի տակ (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Վենետիկում տեղի է ունեցել վերջին 50 տարում ամենաուժեղ ջրհեղեղը, ինչի արդյունքում քաղաքի 80 տոկոսն անցել է ջրի տակ և զոհվել է 2 մարդ:

Ռուսարմինֆոն հայտնում է, որ ջրհեղեղներից տուժել է նաև հայկական Սուրբ Ղազար կղզին: Ջուրը ողողել է կղզու վրա գտնվող հայկական եկեղեցու հիմքերը:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ իրավիճակն աղետալի է. Եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ջրի մակարդակը չիջնի, կղզին կարող է ամբողջությամբ անցնել ջրի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում