ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը․ ուղիղ

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը․ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ուսանողները և ՀՅԴ երիտասարդները ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց են անում։ Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ են սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում