«Հրապարակ»․ Անկայունության զգացումը խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը

«Հրապարակ»․ Անկայունության զգացումը խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը

«Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները համատարած բողոքում, թե դիսկոմֆորտի զգացում ունեն։ Մի տեսակ անորոշության, համընդհանուր տագնապի մթնոլորտ է տիրում երկրում, որը ոմանք անգամ դժվարանում են բացատրել։ Դա բազում պատճառներ ունի, բայց հասարակությունը, որը գուցե դրանց մեջ չի էլ խորանում, ենթագիտակցաբար զգում է, որ անկայունություն կա երկրում, անկառավարելի վիճակ և անկանխատեսելի ապագա։

Ամեն օր տեղի ունեցող տարբեր մանր ու մեծ իրադարձություններ խորացնում են այդ զգացումը։ Մի օր ինչ-որ անհասկանալի ներկայացում են բեմադրում, որը մարդկանց վրդովեցնում է։ Մյուս օրը հայտարարում են, որ «Հայոց լեզուն» ու «Պատմությունն» են հանում բուհերից։ Երրորդ օրը տեսնում են, որ Ազգային ժողովում պատգամավորներն «իրար են ուտում»։ Չորրորդ օրը Վենետիկի հանձնաժողովի նախագահն է «մեղմի մեջ» դատապարտող հայտարարություն անում։

Անկայունության զգացումը հատկապես խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը, որոնց շրջանակներում մարդկանց կալանավորում են, ապա որոշ ժամանակ անց բաց թողնում՝ ապացուցելով, որ այդ գործերը սարքված էին ու իրենց հիմքում ծանրակշիռ ապացույցներ չունեին, ինչը, մեծ հաշվով, ցուցադրում է, թե ինչքան անպաշտպան է մարդն այսօր Հայաստանի Հանրապետությունում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում