Ոսկեպար գյուղի մոտ հայտնաբերվել է երկու չպայթած արկ

Ոսկեպար գյուղի մոտ հայտնաբերվել է երկու չպայթած արկ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 12-ին, ժամը 17:49-ին տեղեկություն է ստացել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի «Կատար քար» և «Գնգի ղաշ» կոչվող հանդամասերի միջնամասում հայտնաբերված երկու չպայթած արկի տարածքը սահմանազատելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը! :

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ տրամաչափի երկու արկ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները սահմանազատել են տարածքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում