Հռոմի պապն իր ցավակցությունն է հայտնել Էլ-Ղամիշլիի հայերին

Հռոմի պապն իր ցավակցությունն է հայտնել Էլ-Ղամիշլիի հայերին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Հռոմի պապը իր ցավակցությունն ու աջակցությունն է հայտնել Սիրիայի Էլ-Ղամիշլիի հայ համայնքին՝ երկու հայ հոգևորականի սպանության կապակցությամբ:

«Ես ԷԼ-Ղամիշլիի հայ կաթոլիկ համայնքի հետ եմ, որը պատրաստվում է հրաժեշտ տալու իր հոգևոր առաջնորդ տեր Հովսեփ Պետոյանին, որին երեկ սպանել են իր հոր հետ միասին», – գրառում է արվել Հռոմի պապի թվիթերյան էջում:

Հռոմի պապը նաև նշել է, որ աղոթում է հոգևորականների և նրանց ընտանիքների համար, ինչպես նաև Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում