AM | RU
USD
EUR
RUB

ԼՂ խնդրի մասին Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookՆիկոլ Փաշինյանին կատարելապես հակացուցված է Արցախյան խնդրի, պետական ու առանցքային նշանակության այլ հարցերի մասին արտահայտվել կամ բանակցություններ վարել անգլերենով կամ որևէ այլ օտար լեզվով։ Ցավոք, մի կողմից նրա պատկերացումներն Արցախյան խնդրի մասին կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում, մյուս կողմից՝ այն ավելի գրոտեսկային պատկեր է ստանում, երբ փորձում է այդ ամենն արտահայտել անգլերենով, որին նա բնավ չի տիրապետում։

Մեռանք ասելով՝ ամոթ չէ որևէ օտար լեզվով լավ չխոսելը։ Ամոթ չէ, որ քո անգլերենը բավարար է, որպես զբոսաշրջիկ, ոչ անգլիախոս երկրների խանութներից առևտուր անելու կամ ռեստորաններում ուտեստ պատվիրելու համար, բայց բնավ բավարար չէ այդ լեզվով բանակցություններ վարելու կամ Արցախի մասին մեր պետության տեսակետները ներկայացնելու համար։ Ամոթ ու անընդունելի է էս պարզ իրողությունը չգիտակցելն ու չհասկանալը, ինչի արդյունքում Արցախյան հիմնախնդրի մասին էնպիսի մառազմատիկ ձևակերպումներ է հնչեցնում, որ զարմանքի փոխարեն արդեն վաղուց միայն զայրույթ է առաջացնում։

Մեկ օրինակ ընդամենը. ի պատասխան ադրբեջանցի բլոգերի հարցի՝ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ասել է. «There is internationally established negotiation format, named OSCE Minsk Group Co-chairmanship and the mandate of that format is to decide on final status of Naghorno-Karabakh». Հայերեն թարգմանությամբ. «Կա միջազգայնորեն հաստատված բանակցային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, և այդ ձևաչափի առաքելությունն է որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։

Ամոթ։ Հազար ամոթ։ Մի միլիոն ամոթ։ Միջնորդական առկա ու հնարավոր ոչ մի ձևաչափ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ՉՈՒՆԻ առաքելություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այդ կարգավիճակի որոշումը բխում է բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքից, նրանց ինքնորոշման անքակտելի ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից։ Միջնորդները ընդամենը առաքելություն ունեն օգնելու ու օժանդակելու հակամարտության կողմերին՝ գտնելու հակամարտության լուծման ուղիները, համադրելու նրանց շահերն ու պատկերացումները, այդ առաջարկությունների շուրջ օգնելու հասնել հակամարտության կարգավորմանը։

Եթե ԱԳՆ֊ն ու Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերը սպասարկող պաշտոնյաները վախենում են հանուն մեր պետության շահերի Նիկոլին փակել սենյակում ու Արցախի հարցում լիկբեզ անցկացնել ու համոզել նրան չարտահայտվել անգլերենով, որպես վերջին հուսալի տարբերակ մնում է դա անել օրենքով և Փաշինյանին օրենքով արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս անգլերեն։

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

 

Լրահոս
Ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հետո նոր սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով. Անի Սամսոնյանը՝ իշխող ուժին ՀՀ միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է. ԿԲ (լուսանկար) ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը. Տեսանյութ Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Քայլող մարդը» արձանը Աբովյան փողոցում տեղադրելու հարցը Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց խափանման միջոցի հարցով պաշտպանների բողոքը Ուրիշի թոշակը յուրացնելու համար «Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը եւ Արմեն Սարգսյանը. Արփինե Հովհաննիսյան Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մոտ գնալով՝ սորոսական դեսանտը մի պարզ խնդիր է ուզում լուծել՝ դուխ տալ նրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը. Վիտալի Բալասանյան Արցախի մասնակցության դիմաց Փաշինյանը համաձայնություն է տվել ու լեգիտիմացրել է «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը Մի քանի դիտարկումներ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացնում են սալիկապատման ահռելի աշխատանքներ. Լուսանկարներ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել. Նարեկ Սամսոնյան Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան Կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ և այլն Հայաստանը պատերազմի նախաշեմին է, ժողովրդին պետք է նախապատրաստել դրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանն Ալիևային կարող է իր տուն հրավիրել մուղամ լսելու, բայց ոչ՝ Արցախում. Դավիթ Շահնազարյան Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ. Աշոտյան Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը... (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ տեսանյութ Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն ՊԵԿ-ը դիմում է ավտոմեքենա ներկրողներին Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. Հանգստյան օրերի եղանակի մասին Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին «Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ «Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր «Փաստ». Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները «Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan