Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էր բացարկի միջնորդությունը ներկայացրել. թե՛ Քոչարյանը, թե՛ մյուս պաշտպանները միացել էին միջնորդությանը:

Խուդոյանի պնդել էր, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք իր պաշտպանյալի նկատմամբ։

Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։ Նիստը մեկնարկել էր Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի միջնորդությամբ: Նա ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում