Էսօր թուրքերն ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլին»

Էսօր թուրքերն ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլին»

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում, որով առաջարկում է հնարավորություն ընձեռել առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը դյուրացնել:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Ապրիլյանի ժամանակ խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցները ցանկանում էին օգնել ռազմական տեխնիկայով բավականին բարդ իրավիճակում էին հայտնվում, մաքսակետերում մարդկանցից պահանջում էին ԱԱՀ վճարել, երբ նրանք փորձում էին օգնել բանակին: Այս նախագծով ԱԱՀ մասով արտոնություն տրամադրելը կընդունվի որպես հարգանք այդ անձանց նկատմամբ»,- ասաց Բագրատյանը:

Նրան հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Ըստ նրա՝ մտահոգությունը հասկանալի է, ընդունելի է, բայց պետք է մի բան հաշվի առնել, որ եկել են այնպիսի ժամանակներ, որ պետք է ձերբազատվել «նյուֆիդայականությունից»:

Աղազարյանի այս հայտարարությունը դուր չեկավ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով հակադարձեց. «Պրիչոմ տուտ ֆիդայություն»:

«Հիմա ասեմ պրիչոմ տուտ, հրամանատար ջան, որովհետև եթե սահմանին դեպքեր են տեղի ունենում, և զինվորը հետ է նայում, տեսնում է, որ մեկը երկու հատ տուշոնկա բերեց, մեկը մի հատ տանկ բերեց, մեկը մեկ այլ բան, կասի՝ բա պետությունն ո՞ւր է, դրա համար պետք է ամեն ինչ անել պետական կառույցների ճանապարհով»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Սասուն Միքայելյանն էլ արձագանքեց. «Ես կողմ եմ, բայց պարոն Աղազարյանի ասած ֆիդայինները թուրքի մաման լացացրին 700 տարի հետո և ծնկի բերեցին: Էսօր թուրքերը ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք»:

ԱԺ-ն դեմ քվեարկեց նախագծին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում