AM | RU
USD
EUR
RUB

Հասկանում եմ ուսանողների ընդվզումը. եթե ուսանող լինեի, նույն բանը կանեի. Արտակ Մովսիսյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Aysor.am-ի զրուցակիցն է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

- Պարոն Մովսիսյան, ի՞նչ կարծիք ունեք ուսանողների բողոքի ակցիայի մասին։ Նրանց պահանջներն, ըստ Ձեզ, արդարացի՞ են։

- Ես կուզենայի, որ հարցն ամբողջության մեջ դիտարկեինք։ Մարտ ամսին կառավարությունը ներկայացրեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագիծը, և սեպտեմբերին ներկայացվեց նոր նախագիծ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին»։ Այդ նախագծի դեմ բավականին շատ դժգոհություններ եղան, այդ թվում՝ Ակադեմիայի ինստիտուտները դժգոհեցին, և մենք՝ ԵՊՀ գիտխորհուրդներով, դիրքորոշում ներկայացրեցինք։ Հոկտեմբերի 28-ին բաց նամակ դրեցինք համացանցում՝ դիմելով ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին, որ հետ կանչվի այդ նախագիծը։ Այն իր մեջ շատ վտանգավոր տարրեր էր պարունակում։ Կետերից մեկը վերաբերում էր Հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր դրույթը հանելուն։ Բայց ոչ միայն դա։ Կարևորագույն կետերից մեկը միաստիճան գիտական համակարգի մասին դրույթն էր, որը մեր գիտության համար ուղղակի գերեզմանաքար կդառնա։ Սա կործանարար է մեր գիտության համար։

Մեկ ուրիշ դրույթ վերաբերում էր բուհական համակարգի կառավարմանը, որն ուղղակի խայտառակություն է։ Այդ նախագծում նշվում է, որ նախարարությունը պետք է նշանակի բուհերի կառավարման խորհուրդների 12 անդամներից 6-ին, իսկ բուն բուհը պետք է ընդամենը 4 ներկայացուցիչ ունենա։ Ընդ որում՝ կառավարման խորհուրդը նշանակում է ռեկտորին, իսկ ռեկտորը՝ դեկաներին։ Դա չլսված բան է, այսպիսի խայտառակ բան չի եղել նույնիսկ խորհրդային ժամանակներում։ Սա նշանակում է, որ ակադեմիական ազատությունն ու բուհական ինքննավարությունն ուղղակի անտեսվում են։

Այս ընթացքում քննարկումներ են գնում, թե իշխանություններին այս ամենն ինչպես կարելի է խիստ տեղ հասցնել։ Սրան գումարվեց երկու բան՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, սեռափոխված Մելինե Դալուզյանի ֆիլմի հարցը, մյուսն էլ՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը։ Նախարարի անհասկանալի՝ «Միևնույն է, ինչ էլ անենք, սկզբունքային հարցերում զիջման չենք գնալու» կեցվածքը բերեց ուսանողների ընդվզմանը։ Ես լիովին հասկանում եմ այդ ընդվզումը։ Եթե ուսանող լինեի, նույն բանը կանեի։

- Ի՞նչ կարծիք ունեք բուհերի պարտադիր դասացանկից Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները հանելու նախաձեռնության վերաբերյալ:

- Բնականաբար, վերաբերմունքս բացասական է։ Մենք այսօր ազգային պետություն ենք և բազմաթիվ խնդիրներ ունենք։ Մեզ համար սա նաև ազգային գիտակցության և ինքնության հարց է։ Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ հրաժարվելու բոլոր մակարդակներում այդ առարկաների դասավանդման հնարավորություններից։ Ես նկատի ունեմ միջին, ավագ դպրոցները, բակալավրիատը։

- Պարոն Մովսիսյան, վերջերս մեծ աղմուկ են բարձրացրել «ՀուԶանք և Զանգ» ներկայացումն ու Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմը, որոնք երկուսն էլ ֆինանսավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից: Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին. արդյոք այդպիսի միջոցառումները վտանգում են մեր ազգային արժեհամակարգը։

- Ինքս տեղյակ եմ, որ ԿԳՄՍ նախարարություն շատ-շատ նախագծեր են ներկայացվել և մերժվել են։ Մինչդեռ դրանք կարող էին շատ օգտակար լինել և կյանքի կոչվել 15-20 միլիոն դրամի շրջանակներում։ Բնականաբար, վերաբերմունքս դրական չէ։ Ես Մելինե Դալուզյանի անձի դեմ ոչինչ չունեմ, բայց այստեղ կեպարի խնդիրն է։ Դու փող ես ծախսում, որ քո երեխային ի՞նչ սովորեցնես։ Համացանցում քննարկումներ կան, ասում են՝ հանգիստ թողեք այդ աղջկան։ Այո՛, դա նրա ողբերգությունն է, բայց պարզապես ինչի մասին խոսում ես, նախարարությունն ասում է՝ բյուջեի սղություն կա։ Ուրմն ինչպե՞ս կարելի է 20 միլիոն հատկացնել մի մարդու մասին ֆիլմ նկարելու համար, ով հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Չէ՞ որ նա մեր երկրում հարգված և մեծարված է եղել։ Ինձ համար սա հասկանալի չէ։

- Ինչպե՞ս եք գնահատում ԿԳՄՍ նախարարության աշխատանքն ընդհանուր առմամբ, վերջին 1.5 տարվա ընթացքում որևէ ռեֆորմ իրականացվե՞լ է:

- Նախ, անհասկանալի է նման սուպերնախարարության ստեղծումը, այդ մասին ժամանակին էլ շատ է նշվել։ Ի՞նչ է նշանակում գիտությունը, կրթությունը, մշակույթն ու սպորտը միավորել մեկ տեղում։ Այստեղ արդեն իսկ խնդիր ունենք։ Ռեֆորմների հիմքում պետք է մասնագիտական քննարկումներ լինեն։ Արայիկ Հարությունյանն ակադեմիական շրջանակների դժգոհություններից հետո, փոխանակ հրավիրելու կոմպետենտ մարդկանց և քննարկումներ կազմակերպելու, հայտարարում է, որ սկզբունքային հարցերում զիջումների չեն գնալու։ Կարծես՝ դիրքային պատերազմ ենք մղում։

Լրահոս
Ապազգային իշխանության Ազգային ժողովը (Նեկրոլոգ) ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու... Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռ. Քոչարյան Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժողովուրդ»․ Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ «Հրապարակ». Փաշինյանի այն լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է. Քոչարյան «Ժողովուրդ». ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման հետքերով «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի «Փաստ». Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը «Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ «Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին «Փաստ». Հանուն շահի հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan