Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը հրապարակային է հայտնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մասին իր դիրքորոշումը

Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը հրապարակային է հայտնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մասին իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am«Նման խոսակցություն տեղի չի ունեցել, վարչապետն իր դիրքորոշումները հայտնել է հրապարակային’ ցուցարարների հետ հանդիպման եւ ուղիղ եթերի ընթացքում»: Այս մասին Times.am-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով մեր կայքի այն հրապարակմանը, համաձայն որի Կառավարության ղեկավարն Արցախում ասել է, թե չի պատրաստվում պաշտոնանկ անել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում