AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ քմահաճ իշխանությունը.Փաշինյանը գործում է Պորոշենկոյի և Սաակաշվիլիի պես․РЕН ТВ

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Yerevan.today: Ռուսական РЕН ТВ հեռուստաընկերությունն անդրադարձել է նախորդ հինգշաբթի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ գրավի միջնորդությունը մերժելուն։ Հեռուստաընկերությունը ստեղծված իրավիճակը համեմատում է Ուկրաինայի հետ։

«Սովորաբար պետությունների ղեկավարներն անձեռնմխելիություն են ունենում։ Միայն թե ոչ այն երկրներում, որտեղ իշխանությունը փոխվում է զանգվածային բողոքի արդյունքում, ինչպես դա եղավ Հայաստանում։ Ինչպես էր և Ուկրաինայում, որտեղ Պորոշենկոն կնստեցներ Յանուկովիչին, եթե նա չհասցներ գնալ Ռուսաստան։ Հիշո՞ւմ եք, որ մենք քննադատում էինք Յանուկովիչին թույլ բնավորության և մինչև վերջ գնալ չկարողանալու համար, որպեսզի պահպանի երկիրը, չտա այն Մայդանի խռովարարների ձեռքը։ Իսկ ահա Քոչարյանը գնաց մինչև վերջ։ 2008-ին կոշտ ձևով խափանեց փողոցային խռովությունները։ Իսկ այժմ դրա համար էլ նրան դատում են։ Եվ այս դատավարությունը կարող է տևել մի քանի տարի․ դատախազության ցանկում 800 վկայություն կա։ Եվ այդ ողջ ընթացքում նա, դատելով եղած իրավիճակից, պետք է կալանքի տակ գտնվի։ Եթե, իհարկե, տեղի չունենա երկրի նոր ղեկավարության փոփոխություն»,- Երևանից փոխանցում է հեռուստաընկերության մեկնաբան Վիկտոր Սինեոկը։

«Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում դիմավորում են՝ կախված քաղաքական դիրքորոշումից։ Ձախից ծափահարում են, աջից՝ բողոքում։ Հետո նրանց ոստիկանությունը տանում է։ Սակայն նախկին նախագահի ընդդիմադիրները, միևնույնն է, գոհ են մնում․ չէ՞ որ դատարանը Քոչարյանին կրկին կալանքի տակ է թողնում»,- նշում է հեռուստաընկերությունը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը հետխորհրդային տարածքում առաջին նախկին նախագահն է, ով հայտնվում է ճաղավանդակներից այն կողմ։

«Արտակարգ դրությունը Հայաստանին փրկեց մեծ կոնֆլիկտից։ Սակայն 10 տարի անց Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ»,- նշվում է ռեպորտաժում։

Հեռուստաընկերությունը նաև հիշատակում է դատավոր Դավիթ Գրիգորյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացները՝ նշելով, որ դատական համակարգի նկատմամբ ճնշում է գործադրվում։

ԶԼՄ-ների դեմ գործողություններին անդրադառնալով՝ հեռուստաընկերությունը հիշատակում է Yerevan.Today-ում կատարված խուզարկությունը, ինչպես նաև վերջերս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քրոջ ղեկավարած «Հայելի» ակումբի դեմ հարձակումը։

«Պաշտոնանկ անել բոլորին, ովքեր իշխանության են, իսկ հետո հետապնդումներ սկսել։ Այս սխեման ակտիվորեն օգտագործել են նաև հետխորհրդային տարածքում։ Պյոտր Պորոշենկոն սպառնում էր՝ մոռանալով տնտեսության և քաղաքացիական պատերազմի մասին։ Իր հակառակորդներին ժամանակին ճնշում էր նաև Միխայիլ Սաակաշվիլին։ Այժմ դրա վրա ջանք են թափում Հայաստանում»։

«Սա մաքուր քաղտեխնոլոգիական քայլ է։ Երբ գնահատվեցին տնտեսության հեռանկարները և հնարավորությունները, երբ պարզ դարձավ, որ արդյունք ցույց տալն արագ չի ստացվի, օգտագործվեց այս տեխնոլոգիան»,- ասում է Իգոր Շատրովը։

«Շատերը, ովքեր 2008-ին աշխատել են Քոչարյանի հետ, կա՛մ քննության տակ են, կա՛մ կանչվել են հարցաքննության։ Նոր իրականությունն աննկատ, սակայն վստահ ծածկում է ողջ Հայաստանը։ Հայկական իշխանությունը, դատելով նախկին քաղաքական գործիչների և զինվորականների, դատավորների և լրագրողների դեմ գործերի քանակից, հազվադեպ քմահաճներից դուրս եկավ։Եվ, դատելով, տեխնոլոգիաներից, որոնք ստուգվել են հետխորհրդային այլ հանրապետություններում, դա երկրին ոչ մի լավ բան չի բերի»,- եզրափակում է հեռուստաընկերությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս
Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն ՊԵԿ-ը դիմում է ավտոմեքենա ներկրողներին Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. Հանգստյան օրերի եղանակի մասին Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին «Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ «Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր «Փաստ». Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները «Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին «Փաստ». Ընտրական հանձնաժողովները՝ իշխանության «խոշորացույցի» տակ. հավատարիմ կադրեր են փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պուտինը ստորագրել է նոր «ԿամԱԶ»-ներից մեկի վրա (Տեսանյութ, լուսանկար) Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյան Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ) Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ռազմական գործողություններ սկսելու քողարկված սպառնալիք հնչեցրեց. Էլիբեգովա Եվրախորհրդարանում քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը Մարդիկ, որոնց նպատակը պետության հիմքերի թուլացումն է, դաշնակցությունից պետություն են պաշտպանում. Իշխան Սաղաթելյան Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին» Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է. Նարեկ Սամսոնյան ԱԺ-ի քվեարկությունը. գավառապետությո՞ւն, թե՞ լուլուապետություն. Մարինե Սուքիասյան ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ներառված է 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարց․ Ուղիղ Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին հարցը Զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է «Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը «Փաստ». Կառավարությունը խուսափում է աշխատատեղեր ստեղծելու մասին ցուցանիշներ ներկայացնելուց «Հրապարակ». Փաշինյանը դժգոհել է Վահե Գրիգորյանից. «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են «Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan