AM | RU
USD
EUR
RUB

Լավրովի Երևանյան առաքելությունը. Կարեն Բեքարյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookՀՀ - ՌԴ հարաբերություններում առկա տարաբնույթ վայրիվերումների ֆոնին, Երևան այցի նախորդ օրը ՌԴ արտգործնախարարը հարցազրույց տվեց «Մեդիամաքս» գործակալությանը:

Բնական է, որ հարցազրույցում արտահայտված ցանկացած միտք մանրակրկիտ հաշվարկված է, և որևէ խոսք կամ բառ պատահական չէ ընտրված: Այստեղ շատ կարևոր է, երբևէ Լավրովի հարցազրույցը չդիտարկել մեր իշխանությունների հանրային խոսքի մշակույթի, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության համատեքստում: Կրկնեմ՝ ՌԴ արտգործնախարարի հարցազրույցում պատահական մտքեր չկան…

Հարցազրույցը մտորելու բավականին տեղիք է տալիս:

1. Որքանո՞վ են բնական ու անկեղծ մեր իշխանությունների վերաբերյալ այդչափ դրական գնահատականները, և արդյո՞ք դրանք ընդամենը այցին նախորդող էթիկայի դրսևորման օրինակ են:
Այս հարցի պատասխանը, կարծում եմ, յուրաքանչյուրս կարող ենք տալ՝ ընդամենը հիշելով հայ- ռուսական հարաբերությունների վերջին մոտ 1.5 տարվա դինամիկան:
Ամեն դեպքում, եթե Լավրովն անկեղծ է իր գնահատականներում և /կամ/ լուծում է էթիկայի հարց՝ միանշանակ ողջունելի է:

2. Իսկ եթե նման կեցվածքը իշխանությունների հանդեպ ա՞յլ նպատակ ունի, ապա հարց. ի՞նչ նպատակ: Ւ՞նչ գին է պատրաստվում ներկայացնել ռուսական կողմը մեր իշխանություններին նման գերդրական ֆոնի կամ իշխանություններին ու անձամբ վարչապետին տրվող նման քարտ - բլանշի /կամ առնվազն՝ դրա իմիտացիայի/ ներքո: Եվ մեր իշխանությունները պատրա՞ստ են վճարելու այդ գինը:

Այս ամենի համատեքստում, բավականին հետաքրքիր է Լավրովի հարցազրույցի Ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերաբերող հատվածը:

Մեջբերում. «…Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն: …»:

Մեկ անգամ ևս՝ ուշադիր լինենք հետևյալ հատվածին.

«… կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն…»:

Արժե մտապահել նաև՝ «հիման վրա» և «բանակցությունների ընթացքում» եզրույթները և լրացուցիչ բարդության ներկայացումը՝ «պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները»:

Լավրովը հղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների բազմիցս արված հայտարարություններին:
Հիշեցնենք, որ առաջինը դրանցից արվել է Աքվիլայում, որն էլ դարձել է պայմանական սկզբնաղբյուր, հաջորդող հայտարարությունները հղվել են Աքվիլային:

Հիմնարար սկզբունքների ներկայացման նախաբանի և Կարգավիճակին վերաբերող հատվածները մեջբերենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների Աքվիլայի 2009 թվականի հուլիսի 10- հայտարարությունից.

«… Հիմնարար սկզբունքներն արտահայտում են խելամիտ փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում.…»

« …Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով… »…

Այժմ ընդամենը համեմատեք.
1. Աքվիլա - «Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»:
2. Լավրով - «կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»:

Մի դեպքում - կարգավիճակի որոշում՝ պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով (Աքվիլա),
մյուս դեպքում- կարգավիճակի որոշում՝ բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա (Լավրով):

Տարբերությունը պա՞րզ է: Ուղղակիորեն - միջոցո՞վ, թե՞ հիման վրա, այն էլ՝ (նորից կամ լրացուցիչ) բանակցությունների միջոցով …

Եզրակացություն.

Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերը նշված տարբերակով առաջմղման հետ (ում ճաշակին ավելի մոտ է օգտագործել «Լավրովի պլան» եզրույթը- ուրեմն՝ Լավրովը պաշտոնական Երևանին է ներկայացնում իր իսկ անունով պլանի մեզ համար եղածից էապես ավելի վատ վերախմբագրված տարբերակը):
Սա է պատճառը, որ «բլիթների» պակաս առանձնապես չի զգացվում: Մեկ «բլիթի բույր» էլ առկա է հարցազրույցի հայ- թուրքականին վերաբերող հատվածում…

Իսկ «մտրակները» որևէ տեղ չեն անհետացել, ուղղակի խնամքով պահված են…

Եվ այս իրավիճակն ուղղակի արդյունքն է իշխանությունների արտաքին քաղաքականության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության, ինչես նաև՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ ռազմավարության բացակայության:

Լավրովի այցի արդյունքներով, որոնց մի մասն իրենց զգալ կտան ոչ անմիջապես, հարկ կլինի թեմային նորից անդրադանալու…

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ

Լրահոս
Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են...
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan