AM | RU
USD
EUR
RUB

Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookԱնցած շաբաթ գործող Կառավարության "սուպեր-նախարար" Արայիկ Հարությունյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում՝ սեփական Ֆեյսբուքյան էջում իր քաղաքական ընդդիմախոսներին մեղադրելով ոչ ավել, ոչ պակաս "անդաստիարակության" մեջ։ Փորձելով իր անձի շուրջ անհարկի աղմուկ բարձրացնել և հերթական անգամ կիրառել նախկիններին մեղադրելու արդեն ծեծված հռետորաբանությունը, նա հասավ միայն հակառակ արդյունքի, ուժեղացնելով հանրային դժգոհության ալիքը։ Բանը հասավ նրան, որ նրա գործողությունները ստիպված էր բացահայտ պաշտպանել վարչապետ Փաշինյանը, հընթացս մի շարք սեփական վիճելի մտքերով ավելի սրելով իրավիճակը։

Եթե փոքր ինչ վերացարկվենք կոնկրետ իրավիճակից, որը առիթ դարձավ ՀՅԴ Երիտասարդական թևի հանրային բողոքի համար, ապա պետք է փաստել, որ Արայիկ Հարությունյանի գործունեությունը վաղուց արդեն առաջացնում է հայ հասարակության զգալի մասի տարակուսանքը, և ընդամենը թեթև կայծ էր պետք, որպեսզի այն վերածվեր բացահայտ հանրային բողոքի։ Նշեմ ընդամենը նրա "սխրագործություններից" մի քանիսը՝

ա) Նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Արայիկ Հարությունյանը կոպիտ և անապացույց մեղադրանքներով հանդես եկավ "Այբ" կրթական հիմնադրամի և նրա ղեկավարության հասցեին։ Այս Կառավարության համար արդեն սովորական դարձած ոճով, նա նաև անմիջապես հիմնադրամի ստացած միջոցների ծախսման աուդիտ նախաձեռնեց, սակայն այն միայն փաստեց հիմնադրամի գործունեության արդյունավետությունը և թափանցիկությունը։ Մինչև հիմա, Արայիկ Հարությունյանը ներողություն չի խնդրել հիմնադրամի ղեկավարությունից և բազմաթիվ աջակիցներից, ոչ էլ հանրայնացրել է այդ աուդիտի արդյունքները։

բ) Մինչև "սուպեր-նախարար" դառնալը, Արայիկ Հարությունյանը Երևանի Պետական Համալսարանի շարքային դասախոս էր (ենթադրաբար, գիտական ասպարեզում ավելին դեռ չէր հասցրել, 40 տարեկանում նա ընդամենը 6 գիտական հոդվածի հեղինակ է)։ Պատասխանատու պաշտոն ստանձնելուց հետո, նա նմանատիպ սկանդալային արշավանք սկսեց ԵՊՀ ղեկավարության դեմ, չխորշելով վիրավորանքներից և պիտակավորումից, և թունավորելով մթնոլորտը մայր ԲՈՒՀ-ում։ Այս ամենի արդյունքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ի վերջո հրաժարական տվեց, մինչև հիմա նրա փոխարեն նոր ռեկտոր չի ընտրված, լուրեր են պտտվում, որ Արայիկ Հարությանը այդ կարևոր պաշտոնը "պահում է" իր անձնական պրոտեժեի համար, թեև զուգահեռ չի դադարում խոսել "ԲՈւՀ-երի ապա-քաղաքականացման" անհրաժեշտության մասին։

գ) Արայիկ Հարությունյանի օրոք փաստացի լուծարվեց Կրթության ազգային ինստիտուտը՝ առանց հստակ հիմնավորման, թե ով և ինչպես է այսուհետև զբաղվելու կրթական ծրագրերի փորձաքննությամբ, կրթության մեջ մանկավարժական նոր մոտեցումների փորձարկմամբ, և ուսուցիչների վերապատրաստմամբ։ Ներկայումս բարձր որակավորմամբ երեք հարյուրից ավել աշխատակիցներ հայտնվել են փողոցում՝ առանց սեփական ճակատագրի մասին հետագա պատկերացման, իսկ նրանց գործառնությունները այլևս չեն իրականացվում։

դ) Կրթական գերազանցության ազգային ծրագիրը, որը մշակվել էր "Այբ" հիմնադրամի և ԿԳՆ համատեղ ջանքերով, և հնարավորություն էր տալիս Հայաստանի ավագ դպրոցների կրթական ծրագրերը մի քանի տարվա ընթացքում մոտեցնել համաշխարհային լավագույն ստանդարտներին, կասեցվել է՝ ևս անորոշ հեռանկարով։ Նախարարությունը փոխարենը ոչ մի բան չի առաջարկել (և դժվար թե առաջարկի), զրկելով մեր երեխաներին որակյալ կրթություն ստանալու և աշխարհի լավագույն համալսարաններ ընդունվելու հրաշալի հնարավորություննից։

ե) ԲՈՒՀ-երում հայոց լեզվի և պատմության առարկաների պարտադիր դասավանդումը դադարեցնելը Արայիկ Հարությունյանի հերթական վիճելի նախաձեռնությունն է։ Թեև այն ունի որոշակի թեր և դեմ կողմեր, մասնագետների մեծամասնությունը հակվում են այն մտքին, որ Հայաստանի պայմաններում, երբ դպրոցական կրթության մակարդակը խիստ անհամասեռ է, այն վնասակար է, և կարող է բերել երիտասարդության լեզվական գիտելիքների հետագա վատթարացման։

զ) Ի լրումն կրթական ոլորտում կատարած վիճահարույց քայլերի, Արայիկ Հարությունյանը հասավ Մշակույթի նախարարության լուծարմանը, և փաստացի որպես կցորդ Կրթության և ԳԻտության նախարարության հետ նրա միավորմանը։ Այդ պահից սկսած, այս Սուպեր-նախարարությունը ֆինանսավորել է մի շարք էսթետիկ և արժեքային իմաստով կասկածելի (մեղմ ասած) մշակույթային ծրագրեր, որոնք և վերջին շրջանում հանրային դժգոհության առիթ են դարձել։ Դրան գումարվում է Արայիկ Հարությունյանի անձնական հայտարարությունները, որոնցում նա անթաքույց պաշտպանում է այդ նախաձեռնությունները, ի ցույց դնելով սեփական նախապատվություները։

է) "Սուպեր-նախարար" դառնալուց ի վեր, Արայիկ Հարությունյանի անձնական վարձատրությունը մեկ ու կես տարում պաշտոնապես աճել է մոտ 10 անգամ, նա ԵՊՀ շարքային դասախոսից թռիչքաձև դարձել է ամբողջ համակարգի ճակատագիրը տնօրինող ղեկավար՝ շրջանցելով բազմաթիվ միջանկյալ մակարդակները։ Նույն ժամանակում, իր ղեկավարած համակարգում վարձատրությունները աճել են առավելագույնը 10 տոկոսով (այն էլ ոչ ամենուրեք), ուսուցիչները Հայաստանում շարունակում են մնալ առավել ցածր վարձատրվող մասնագիտական խմբերից մեկը, նրանց միջին աշխատավարձը հանրապետության միջին աշխատավարձից առնվազն երկու անգամ ցածր է, և էական փոփոխություն չի նախատեսվում նաև 2020 թ․ բյուջեով։

Մեկուկես տարվա պաշտոնավարման ընթացքում, Արայիկ Հարությունյանը հասցրել է իր գործունեությամբ այնքան հարցեր ծնել, որ շատերի համբերության բաժակը այսօր լցվել է, և նրա հրաժարականի պահանջը դարձել է ստեղծված իրավիճակին բնական արձագանք։ Հանուն արդարության սակայն, պետք է նշել, որ նա մենակ չի։ Պատասխանելով ՀՅԴ երիտասարդների հարցերին, վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կրթության և մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացնում է ոչ թե Նախարարը, այլ Կառավարությունը, ուստի այն էլ պատասխանատվություն է կրում այդ քաղաքականության համար։

Այս անկեղծությունը գովելի է, ուստի կամ վարչապետ Փաշինյանը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի վերը նշած գործողությունների համար, և բացատրի հանրությանը, թե ինչու և ինչ նպատակով է այս ամենը արվում մեր երկրում, կամ էլ ընդունի, որ Արայիկ Հարությունյանը գործել է սեփական նախաձեռնությամբ, և ժամանակն է եկել հանրությանը ազատել նրա հետագա ծառայությունից։ Մինչ այդ, առաջարկում եմ ձեզնից յուրաքնչյուրին ստորև ավելացնել ձեր գնահատականները նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի գործունեության վերաբերյալ։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Լրահոս
Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (տեսանյութ) Իմ առաջ ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (Տեսանյութ) Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան Գուցե Ստրադիվարիի ջութակը փնտրեն Նարեկ Մալյանի գրպանում. Արմեն Աշոտյան Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է. Լիկա Թումանյանը՝ 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանին բերման են ենթարկել որպես վտանգավոր հանցագործի, սա խայտառակություն է. Միհրան Հակոբյան Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը Անձնական խուզարկությամբ զենք կամ այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան Նարեկ Մալյանին թույլ են տվել կապվել կնոջ հետ․ Նոր մանրամասներ Սա քաղաքական հետապնդում է. Նարեկ Սամսոնյանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն, որտեղ պահվում է Նարեկ Մալյանը Նարեկ Մալյանին բերման են ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչություն․ ուղիղ Այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր. Նարեկ Մալյանի փաստաբան Իրանի նախագահը Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan