AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները բացել են Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ին մասնակցել են Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը բացմանը նշել է.

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորովիչ,

նախ և առաջ, բարի գալուստ Հայաստան: Շատ ուրախ եմ, որ Դուք օդանավակայանից անմիջապես այստեղ եկաք, որպեսզի բացենք մեզ համար շատ կարևոր այս ցուցահանդեսը՝ 1965թ.-ին Հաղթանակի քսանամյակին նվիրված Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը:

Պատվիրակության հարգելի անդամներ,
Հարգելի գործընկերներ,
Ձերդ գերազանցություններ,
Իմ սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ,

Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ։ Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիացիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է։ Սա, իրավամբ, համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր։

Մեր բոլորիս ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են այդ պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների հուշերը և ապրումները։ Եվ այդ հիշողությունը չի կարող թույլ տալ մոռանալ ճշմարտությունը, որ մեր ժողովուրդների անսասան եղբայրության, միասնականության և համախմբավածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմը և մաքրել աշխարհը այդ «ժանտախտ»-ից։ Այդ իսկ պատճառով, առավել անընդունելի են բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը և խեղաթյուրել պատերազմի մասին ճշմարտությունը։

Մայիսի 9-ը տոն է յուրաքանչյուրիս համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, որդի, եղբայր և թոռ գնացել է ռազմաճակատ։ Մեր պապերը և նախապապերը մարտնչել են ռազմաճակատում, անմարդկային ջանքեր գործադրել թիկունքում՝ չխնայելով սեփական կյանքն ու առողջությունը՝ այդպիսով հանդիսանալով հերոսության, ինքնազոհության, մեծահոգության և իրական հայրենասիրության օրինակ։

Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով, մեծացել եմ իմ պապի շնորհիվ, որը եղել է մարտիկ և կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Հայրենական մեծ պատերազմում։

Հարգելի ընկերներ, հայերը հատուկ վերաբերմունք ունեն Հաղթանակի օրվա և ԽՍՀՄ ժողովորդի՝ Մեծ հայրենական պատերազմում դրսևորած հերոսության նկատմամբ։ Եվ դա պատահական չէ։

Մեծ հայրենական պատերազմի ռազմաճակատում Հայաստանից, այլ խորհրդային երկրներից և սփյուռքից մարտնչում էր հայ ժողովրդի 600 հազար զավակ, որոնց կեսը՝ 314 հազարը, չվերադարձավ ռազմաճակատից։

Ռազմի դաշտերում արիաբար մարտնչում էր Կարմիր բանակի 6 հայկական ազգային դիվիզիա, որտեղ կռվում էին Հայաստանի և հայ ազգի 60 հազար զավակներ։ Ի դեպ, դրանք Սովետական միությունում միակ ազգային դիվիզիաներն էին, որոնք մարտնչում էին Սովետա-Գերմանական ռազմաճակատների տարբեր հատվածներում: Այդ կազմավորումներից ամենահայտնի 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան էր, որն անցել է Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին փառավոր ճանապարհը։

Հաղթանակի գործում մեծ ներդրոմ է ունեցել նաև Հայկական դիվիզիան, որը ցուցաբերած տարաբնույթ օգնության հետ մեկտեղ նաև ձևավորել է երկու տանկային շարասյուն՝ «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան»:

Նացիզմի դեմ պայքարում մեծ մասնակցություն է ունեցել նաև հայկական սփյուռքը․ նրա ներկայացուցիչներն անդամակցել են Դիմադրության շարժումներին, կռվել են դաշնակիցների զորամիավորումներում, դրամական միջոցներ են հավաքել՝ Կարմիր բանակին օգնելու համար:

Այսօր, յուրաքանչյուր հայկական գյուղում, էլ չեմ ասում՝ քաղաքներում, խնամքով պահպանվում և բարեկարգվում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված կոթողները: Նրանցից գրեթե բոլորն ընդգրկված են Հայաստանի կառավարության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանների ցուցակներում՝ գտնվելով պետության պաշտպանության և խնամքի ներքո:

Իսկ մայիսի 9-ին, արդեն իսկ մի քանի տասնմամյա պատմություն ունեցող ավանդույթի համաձայն, տարբեր տարիքների, հայացքների հազարավոր մարդիկ, հանրապետության ղեկավար կազմը, ազգային բանակի հրամանատարական կազմը, դիվանագիտական կորպուսի ողջ անձնակազմը ծաղիկներով և ծաղկեպսակներով գալիս են «Հաղթանակի» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։

Հայրենական մեծ պատերազմի ծանր փորձությունների ժամանակ ձևավորվեց ռազմական առաջնորդների փայլուն աստղաբույլը. 5 մարշալ, 60 հայ գեներալ։ Մենք հատկապես հպարտանում ենք Խորհրդային Միության մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանի, Խորհրդային Միության ծովակալ Իվան Ստեփանի Իսակովի, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի, Ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանովի և այլ գեներալների և ռազմական առաջնորդների անուններով։

118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացան Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ քաջարի օդաչու Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանը և Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն այդ կոչմանն արժանացան երկու անգամ, 70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։

Սիրելի հայրենակիցներ, հավետ փա՛ռք կյանքը մեր հայրենիքի ազատությանը և անկախությանը տված հերոսներին։ Փա՛ռք ու պատի՛վ մեր քաջարի հայրերին և պապերին, ովքեր անձնուրացորեն կռվել են առաջնագծում, աշխատել թիկունքում, կերտել Մեծ Հաղթանակը։

Այսօր, ինչպես և Հաղթանակի օրը, մենք ջերմորեն ողջունում ենք պատերազմի վետերաններին:

Անցնում են, տարիներ, տասնամյակներ․ ժամանակի ընթացքն անողոք է․ այսօր նրանցից ամենաերիտասարդները 94-95 տարեկան են, կամ անգամ ավելի մեծ: Այդ իսկ պատճառով մենք բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն, կենսախնդություն, լավատեսություն: Սերունդները պարտական են պատերազմի վետերանների սխրանքների առաջ: Խոնարհվում ենք ձեր առաջ, և շնորհակալ ենք այն բանի համար, որ մեզ հետ եք, այն ամենի համար, ինչ արել եք մարդկության համար և շարունակում եք անել մարդկանց համար՝ ձեր կյանքի անգնահատելի փորձը և ձեր հարուստ գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերունդներին»։


http://armenpress.am/arm/news/994736/

Լրահոս
Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն ՊԵԿ-ը դիմում է ավտոմեքենա ներկրողներին Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. Հանգստյան օրերի եղանակի մասին Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին «Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ «Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր «Փաստ». Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները «Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին «Փաստ». Ընտրական հանձնաժողովները՝ իշխանության «խոշորացույցի» տակ. հավատարիմ կադրեր են փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պուտինը ստորագրել է նոր «ԿամԱԶ»-ներից մեկի վրա (Տեսանյութ, լուսանկար) Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյան Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ) Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ռազմական գործողություններ սկսելու քողարկված սպառնալիք հնչեցրեց. Էլիբեգովա Եվրախորհրդարանում քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը Մարդիկ, որոնց նպատակը պետության հիմքերի թուլացումն է, դաշնակցությունից պետություն են պաշտպանում. Իշխան Սաղաթելյան Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին» Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է. Նարեկ Սամսոնյան ԱԺ-ի քվեարկությունը. գավառապետությո՞ւն, թե՞ լուլուապետություն. Մարինե Սուքիասյան ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ներառված է 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարց․ Ուղիղ Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին հարցը Զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է «Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը «Փաստ». Կառավարությունը խուսափում է աշխատատեղեր ստեղծելու մասին ցուցանիշներ ներկայացնելուց «Հրապարակ». Փաշինյանը դժգոհել է Վահե Գրիգորյանից. «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են «Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan